2018-ին դատախազության բացահայտած գործերով պետության վնասը եղել է 36 միլիարդ դրամ |shantnews.am|

shantnews.am: 2018 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության հայցերով դատախազության ստորաբաժանումների հարուցած գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 36 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր իրենց աշխատանքներն ամփոփելիս հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նրա խոսքով՝ իրենց աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել պետական համակարգի առանձին հատվածներում բացահայտել կոռուպցիոն սխեմաներ։ Բայց և իրենք էլ, ըստ Դավթյանի, լիովին բավարարված չեն իրենց աշխատանքով, քանի որ տեսնում են ավելին անելու հասարակական ադեկվատ պահանջ։

x