Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Սլովակիա

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը մասնակցելու է Սլովակիայում կայանալիք «Անցյալի գործողություններից ապագա կանխարգելման. ԵԱՀԿ դերը Եվրոպայում և անդին կայունությունը խթանելու մեջ» խորագրով ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը Մնացականյանը հանդես կգա ելույթով:

x