Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս այլընտրանք չեն դարձել ռուս զբոսաշրջիկների համար՝ դեպի Վրաստան թռիչքների արգելքից հետո |aysor.am|

aysor.am։ Ռուսաստանից Վրաստան թռիչքների կասեցումից, ինչպես նաև տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելուց հետո՝ դեպի Վրաստան տոմսերի գինն աճել է մոտ 13 տոկոսով: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Biletix» ագրեգատորի գլխավոր տնօրեն Իգոր Կոնստանտինովը:

Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը՝ «Aviasales»-ի PR տնօրեն Յանիս Դզենիսն իր հերթին նշել է, որ սպասարկման մասնագետները չեն նկատում այլ երկրների տարածքով դեպի Վրաստան տոմսերի ամրագրումների ավելացում:

Դզենիսն ավելացրել է՝ «Aviasales»-ի փորձագետները կանխատեսում էին, որ զբոսաշրջիկները Վրաստանի փոխարեն կընտրեն Ադրբեջանի և Հայաստանի ուղղությունները:

«Մենք սպասում էինք, որ ռուսները կնախընտրեն Ադրբեջանն ու Հայաստանը, սակայն մինչ օրս զբոսաշրջիկները չեն օգտագործել այդ երկրները՝ որպես հանգստի այլընտրանքային տարբերակ», - ասել է նա:

x