Դեռ հստակ չենք կարող ասել, երբ մետրոն կվերականգնի աշխատանքը. Երևանի մետրոպոլիտենի տնօրեն |shantnews.am|

shantnews.am: Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Գևորգ Ավետիսյանը հայտնեց, որ այս պահին մետրոպոլիտենում էլեկտրականություն կա, սակայն այդքան հզոր չէ, և ռիսկի գնալ չի կարելի. «Արդեն իսկ հայտարարություն է տարածվել, որ 19:00-ի սահմաններում հոսանքը ամբողջապես կվերականգնվի: Հստակ դեռ չեմ կարող ասել, այս պահին հոսանք կա, բայց ոչ այն հաստատուն հոսանքը, որ մենք գնացքները հանենք գիծ, ռիսկի չենք կարող գնալ»:

Գևորգ Ավետիսյանը նշեց, որ էլեկտրականության անջատվելու ժամանակ 2 գնացք է մնացել թունելում՝ մեկը «Հանրապետության հրապարակ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» ընկած միջակայքում, մյուսը՝ «Գործարանային» կայարանից «Շենգավիթ» ուղեհատվածում:

Նա մեզ հետ զրույցում նշեց, որ գնացքները թունելներում մնացել են 15-20 րոպե:

 

x