Կիմ Չեն Ընը սահմանադրական փոփոխությունների արդյունքում պաշտոնապես Հյուսիսային Կորեայի ղեկավարն է դարձել |tert.am|

tert.am։ ԿԺԴՀ պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը սահմանադրական փոփոխությունների արդյունքում պաշտոնապես երկրի ղեկավար է դարձել, գրում է tass.ru-ն:

Նախկինում երկրի ձևական ղեկավարը ԿԺԴՀ գերագույն ազգային ժողովի նախագահության նախագահն էր համարվում՝ չնայած նրա լիազորությունները խիստ սահմանափակ էին, և իրականում երկիրը ղեկավարում էր Կիմ Չեն Ընը:

ԿԺԴՀ սահմանադրության 100-րդ հոդվածի փոփոխության համաձայն՝ Պետական խորհրդի նախագահն այսուհետ համարվում է ԿԺԴՀ-ի գերագույն առաջնորդը:

 

x