Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ուկրաինացի նավաստիների ազատ արձակման հարցի շուրջ՝ ցանկացած ձևաչափով |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիների ազատ արձակման հարցի շուրջ՝ ցանկացած ձևաչափով: Նա ասել է, որ «թագն իր գլխից չի ընկնի», եթե խոսի այդ թեմայով:

«Մենք այժմ մանրակրկիտ զբաղվում ենք այդ խնդրով, որպեսզի վերադարձնենք մեր տղաներին: Թագն իմ գլխից չի ընկնի, եթե ես խոսեմ այդ թեմայով, քանի որ մեր տղաների կյանքն ամենակարևորն է»,- Коммерсант-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին նավաստիների հարազատների հետ հանդիպման ժամանակ:

x