Կոտայքը մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարեւան որեւէ պետության հետ: Կոտայքը միաժամանակ նաեւ այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երեւանին:
Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է: Ամենամեծ քաղաքն Աբովյանն է, որը գտնվում է Երեւան քաղաքից ընդամենը 10 կմ հեռավորության վրա: Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 254 397 մարդ։
Մարզպետարանը ղեկավարում է մարզպետը, որն ունի երեք տեղակալ, երկու խորհրդական, երկու օգնական: Կոտայքի մարզպետն է Մեսրոպ Մեսրոպյանը։