Բավական կառուցողական հանդիպում էր։ Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա։ Նրանք էլ ասում են, որ մենք ենք հարձակվելու։ Ինքը փորձում էր վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք չի նախապատրաստվում, մեղադրեցինք երկուստեք զենք գնելու մեջ։ Մի փոքր վեճ եղավ, որից հետո վերադարձանք պառլամենտական հարթություն։ 

[Ալեն Սիմոնյան]  |tert.am|

Բավական կառուցողական հանդիպում էր։ Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա։ Նրանք էլ ասում են, որ մենք ենք հարձակվելու։ Ինքը փորձում էր վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք չի նախապատրաստվում, մեղադրեցինք երկուստեք զենք գնելու մեջ։ Մի փոքր վեճ եղավ, որից հետո վերադարձանք պառլամենտական հարթություն։ [Ալեն Սիմոնյան] |tert.am|

 Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված ՀՀ իշխանության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները ՌԴ–ի հետ, «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
 «Հայաստանի ղեկավարությունը հեռահար նպատակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։
Լավրովի խոսքով` Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեությունը։  |armeniasputnik.am|

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված ՀՀ իշխանության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները ՌԴ–ի հետ, «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հայաստանի ղեկավարությունը հեռահար նպատակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը` միտումնավոր տանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման»,- ասել է նա։ Լավրովի խոսքով` Երևանը սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ՌԴ զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գործունեությունը։ |armeniasputnik.am|

 Հայաստանում որևէ երկրորդ այլ կառավարություն չի կարող լինել, դա հակասահմանադրական է:Հայաստանում վտարանդի կառավարություն ունենալու հայտարարություն անող շրջանակները պետք է հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում: Մենք թույլ չենք տալու, որ ինչ- որ մեկը փորձի Հայաստանի պետականության համար ռիսկեր ստեղծել։
[ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան] |factor.am| |factor.am|

Հայաստանում որևէ երկրորդ այլ կառավարություն չի կարող լինել, դա հակասահմանադրական է:Հայաստանում վտարանդի կառավարություն ունենալու հայտարարություն անող շրջանակները պետք է հայտնվեն իրավապահների ուշադրության կենտրոնում: Մենք թույլ չենք տալու, որ ինչ- որ մեկը փորձի Հայաստանի պետականության համար ռիսկեր ստեղծել։ [ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան] |factor.am| |factor.am|

Եվրոպական խորհրդի անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում: Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Պատվիրակությունը կայցելի նաև Վրաստան ու Ադրբեջան։ |armenpress.am|

 Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել էն Մարությանի թիմից։  Նոր ստեղծվող կուսակցության համագումարը մայիսի 1-ին է լինելու։ |azatutyun.am|

Մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում: Երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև: Ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, և կիրականացվի գծանշում:

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա․ որոշումը քիչ առաջ կայացրեց ՀՀ կառավարությունը։ Օգնությունը նախատեսված է ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված շուրջ 1,5 միլիոն մարդու սոցիալական աջակցություն ցուցաբերելու հանգամանքով։ Որոշմամբ ՆԳՆ-ին տրամադրվեց 19 080 920 հազ. ՀՀ դրամ՝ մարդասիրական օգնության համար, 56 315 000 հազ. ՀՀ դրամ՝ օգնությունը Գազա տեղափոխելու համար։

Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Շահրամանյանի հայտարարությանը։  «ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Կամա, թե ակամա՝ դա ուրիշ հարց է, բայց պետք է պատասխան ստանա։ Նրանք, ովքեր էդ ուղերձներով հանդես են գալիս, իրենք էդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են, և տեսել ենք՝ ինչ են արել էդ հնարավորության հետ։ Ասենք ամեն մեկը գնա, մի բնակարան վարձեն, ցուցանակը կպցնեն, ասեն՝ մենք էս ինչի կառավարությունն ենք: Պետության նկատմամբ նման գործողությունները, որոնք արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն անցնում են և այդ տրամաբանությունն են ստանում, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ-ի կողմից»,- ասել է Փաշինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Կառավարությունը 9 ամսով երկարաձգել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը։ «Նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը, մասնավորապես որպես շահառու ենք դիտարկում 2020թ.-ից հետո տեղահանված ընտանիքի անդամներին: Այսօր նախագծով շահառու կդառնան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմում ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն միջոցառման շահառու է»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

 Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ այս մասին ասել է Սամվել Շահրամանյանը՝ Le Figaro-ին տված հարցազրույցում։ «Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որ ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։  Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ ասել է Շահրամանյանը։ |sputnikarmenia.am|

Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն
 |tert.am|

Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն |tert.am|

22:39 - 28 մարտի, 2024
Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը

Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը

22:25 - 28 մարտի, 2024
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև

21:40 - 28 մարտի, 2024
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ոստիկանություն

Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ոստիկանություն

21:36 - 28 մարտի, 2024
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով
 |azatutyun.am|

Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով |azatutyun.am|

20:57 - 28 մարտի, 2024
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում. Լավրով |armeniasputnik.am|

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում. Լավրով |armeniasputnik.am|

19:49 - 28 մարտի, 2024
Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան
 |factor.am|

Սամվել Շահրամանյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես սահմանադրական կարգի տապալման փորձ․ Հայկ Կոնջորյան |factor.am|

19:25 - 28 մարտի, 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին

19:14 - 28 մարտի, 2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է

18:47 - 28 մարտի, 2024
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
 |armenpress.am|

Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան |armenpress.am|

18:36 - 28 մարտի, 2024

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է

Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է

Ինչո՞ւ էր «Արմենիկումի» հետազոտական լաբորատորիայում հայտնվելուց հետո կատուն իսպաներենով մլավում, ի՞նչ էին ուզում փոխել այլժամանակայինները Սևանում, և, ի վեջո, ինչն էր խաթարել ապագայի վիրտուալ աշխարհի անդորրը, որ կամավոր Տաոն որոշեց վերադառնալ վտանգներով լի նյութական աշխարհ… Համազգային գիտության շաբաթվա շրջանակում ամփոփվել է «ԱրմՔոն» համայնքի  ու «Գիտուժ» նախաձեռնության հայտարարած գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, և հայտնի են առաջին երեք մրցանակակիրների անունները։  Հեղինակների պատմվածքներին դեռ կհասցնեք ծանոթանալ առաջիկա օրերին։ Մինչ այդ առաջարկում եմ վերջին անգամ ինձ հետ շրջել Ազատության հրապարակում. «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած Համազգային գիտության շաբաթվա ու Գիտության փառատոնի վերջին օրն է, և փառատոնի ամփոփիչ թեման գիտական ֆանտաստիկան է։ Այսօր միայն Գիտության փառատոնի այցելուները չէ, որ դպրոցականներ են․ տաղավարներում հանդիպում եմ տարբեր կրթահամալիրների սաների, որոնք ներկայացնում են իրենց աշխատանքները։ «Քվանտ» վարժարանի տաղավարում ծանոթանում եմ 10-րդ դասարանցիների հետ, որոնք պատմում են վարժարանի աշկերտների նախագծերի մասին։ Տաղավարում ներկայացված է աշակերտների նախագծած ու պատրաստած ԱԹՍ-ն, որը հեռակառավարվում է, տեսախցիկով հետևում թիրախներին ու խոցում։ Աշակերտների նախագծած տանկն էլ կարողանում է շարժմանը զուգահեռ ֆիքսել ու հետևել տարբեր օբյեկտների։ Աշակերտների նախագծած ԱԹՍ-ն Ապա ծանոթանում եմ վարժարանի տնտեսագիտական հոսքում սովորող Տիգրանի հետ, որն ապրում է Քանաքեռ-Զեյթունում։ Տիգրանը հավաքագրել է իրենց վարչական շրջանում ճանապարհային ցանցի, խցանումների տարածաժամանակային բաշխվածության առանձնահատկությունների, ինչպես նաև հանրային տրանսպորտի հասանելիության մասին տվյալները, հասանելիության ինդեքս հաշվել ու այս ամենը ներկայացրել քարտեզների միջոցով։ Տիգրանը բացատրում է, թե ինչպես է հաշվել տրանսպորտային հասանելիության ինդեքսը Մինչև տաղավարներում Հայաստանի տարբեր վայրերից եկած դպրոցականները ծանոթանում են իրենց հասակակիցների աշխատանքներին, մեծ տաղավարում երեխաները ռոբոտ լեգոներով Մարս մոլորակում առաքելություն են իրականացնում ու նկարում։ Տաղավարներից մեկում ծանոթանում եմ «Այբ» դպրոցի սաներին, որոնք ինձ բացատրում են հրաբխի մոդելը, ապա խառնում են սոդան ու քացախը՝ ստանալով հրաբխի իմիտացիա։ Նրանց ընկերներն էլ փառատոնի այցելուներին պատմում են ամենատարբեր թեմաներից՝ ջրի շրջապտույտից մինչև մոլեկուլներ։ Մեծ տաղավարի մոտ հանդիպում եմ Space42 նախաձեռնության անդամներին։ Սիրողական աստղագետների այս համայնքն իրականացնում է «Աստղադիտարանը դպրոցում» նախագիծը, որի շրջանակում տարբեր դպրոցների հրավերներով աշակերտների համար աստղադիտումներ ու սեմինարներ է կազմակերպում։ Space42-ը նաև աստրոտուրեր է կազմակերպում՝ մարդկանց տանելով Հայաստանի մութ հատվածներ՝ աստղային երկնքին հետևելու։ Երեխաները նայում են Արևին Փառատոնի մասնակիցները նրանց տաղավարում հնարավորություն ունեն նայելու Արևին, իսկ մութն ընկնելուն պես՝ աստղերին ու մոլորակներին։ Դե վերջում էլ այցելում եմ ամենագիտաֆանտաստիկ տաղավար, որտեղ փառատոնի կազմակերպիչները խորհուրդ են տալիս, թե գիտաֆանտասիկ ժանրի ինչ գրքել կարդալ ու ինչ ֆիլմեր դիտել։ Այս տաղավարը լավ առիթ է՝ հիշելու այն բոլոր գիտաֆանտասիկ գրքերը, որոնք կիսատ եմ թողել, և ֆիլմերը, որոնք որոշել եմ դիտել, բայց այդպես էլ չեմ հասցրել։ Գիտական ֆանտասիկայով էլ ամփոփվում է Համազգային գիտության շաբաթը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում դպրոցականներն ու նաև մեծահասակները հասցրին ծանոթանալ Հայաստանի գիտական կազմակերպությունների ու համալսարանների գիտական թիմերին, լսել գիտնականների խորհուրդները գիտական կարիերայի ու մասնագիտական ընտրության մասին, ինչպես նաև ծանոթանալ գիտաֆանտաստիկ ժանրի ամենատարբեր գործերի։ Փառատոնի տաղավարներով վերջին պտույտիս ընթացքում հիշում եմ Գիտության շաբաթվա բովանդակության պատասխանատու Արման Գասպարայանի հետևյալ միտքը․ «Երբ ցանկացած հայտնի գիտնականի հարցնում են՝ ինչո՞ւ որոշեցիր գիտնական դառնալ, նա, որպես կանոն, գնում է իր վաղ մանկություն, երբ, օրինակ, ծնողների հետ գնացել է ինչ-որ թանգարան կամ այսպիսի գիտության փառատոնի կամ միջոցառման, և դա նրան ոգևորել է, որոշել է գիտնական դառնալ։ Մենք ուզում ենք այդպես ոգևորել շատ երեխաների, որ նրանք ապագայում գիտությունը ընտրեն»։   Աննա Սահակյան

Loading...