Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու առավելագույն ժամկետը կարող է կրճատվել մինչև տարեկան 90 օր։ Օրենքի լրամշակումները շրջանառության մեջ են դրվել Պետական Դումայում, որտեղ հայտարարել են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին: Այսօրվա օրենքով, վիզա չպահանջող եղանակով ժամանած արտասահմանցու՝ Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը չի կարող ընդհանուր առմամբ գերազանցել 90 օրը յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ Օրինագծով առաջարկվում է «յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ օրացուցային տարվա ընթացքում» բառերով: |azatutyun.am|
Համացանցում տեսանյութ է տարածվում, ըստ որի՝ «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ընթացքում «Դավաճանը հող է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքը ունի» պաստառներով ակցիա է իրականացվել։
Հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ այսօր Կիրանց բնակավայրի մոտ ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակծկել ավտոմեքենայի անվադողը: Զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։ Պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։ [ՀՀ քննչական կոմիտե]
Սյունիքի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը գլորվել է ձորը․ նախնական տվյալներով կա երեք զոհ և վեց տուժած: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:
Ազգային - ժողովրդավարական Բևեռը ակցիա է իրականացնում Երևանի փողոցներում՝ ժամանակ առ ժամանակ փորձելով փողոցներ փակել։ Ոստիկանները մասնակիցներին հեռացնում էին փողոցների երթևեկելի հատվածներից։ Մասնակիցների ձեռքին «Աջակցենք Տավուշի դիմադրությանը» գրվածքով պաստառներ էին։ Ոստիկանները ակցիայի մասնակիցների բերման ենթարկեցին։ ԱԺԲ-ն հայտնում է, որ բերման ենթարկվածների թիվը 23 է։
Newday լրատվականը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները գետնին տապալելով փորձում բերման ենթարկել մի տղայի։ Լրատվականը նշում է, որ երիտասարդը Newday կայքի օպերատորն է:
ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն երեկ ուշ երեկոյան այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ։ Արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում տեղի ունեցած հավաքին մասնակցող երեխաներ։ [ՀՀ ՄԻՊ]
Պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպայի, շարքային կազմի մի շարք պայմանագրային զինծառայողների մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց: Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից: ՔԿ-ն հրապարակել է զինծառայողների ուղերձը։
Տարածված տեղեկությունը, թե Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ «Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով»,- նշել են գրասենյակից։ |armenpress.am|
ՀՀ ՆԳՆ-ն հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։ |armenpress.am|
Ռուսաստանում կրճատելու են օտարերկրացիների՝ երկրում գտնվելու առավելագույն ժամկետը |azatutyun.am|
23:09 - 27 ապրիլի, 2024Սյունիքում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասավ 4-ի
21:44 - 27 ապրիլի, 2024«Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ընթացքում «Դավաճանը հող է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքը ունի» պաստառներով ակցիա է իրականացվել
21:00 - 27 ապրիլի, 2024Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված ավտոմեքենայի հետ կապված՝ դանակի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները
20:23 - 27 ապրիլի, 2024Վերին Խոտանանի մոտակայքում ավտոբուսը գլորվել է ձորը. կան զոհեր և տուժածներ
19:31 - 27 ապրիլի, 2024ԱԺԲ-ն ակցիա է իրականացնում Երևանի փողոցներում․ կան բերման ենթարկվածներ
19:23 - 27 ապրիլի, 2024ՈՒժայինները փորձել են գետնին տապալելով բերման ենթարկել օպերատորի․ լրատվականը տեսանյութ է հրապարակել
19:13 - 27 ապրիլի, 2024Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:00 - 27 ապրիլի, 2024ՆԳՆ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ. հայտարարություն
18:04 - 27 ապրիլի, 2024Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց
17:54 - 27 ապրիլի, 2024Ռուսաստանում կրճատելու են օտարերկրացիների՝ երկրում գտնվելու առավելագույն ժամկետը |azatutyun.am|
23:09 - 27 ապրիլի, 2024Սյունիքում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասավ 4-ի
21:44 - 27 ապրիլի, 2024«Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ընթացքում «Դավաճանը հող է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքը ունի» պաստառներով ակցիա է իրականացվել
21:00 - 27 ապրիլի, 2024Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված ավտոմեքենայի հետ կապված՝ դանակի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները
20:23 - 27 ապրիլի, 2024Վերին Խոտանանի մոտակայքում ավտոբուսը գլորվել է ձորը. կան զոհեր և տուժածներ
19:31 - 27 ապրիլի, 2024ԱԺԲ-ն ակցիա է իրականացնում Երևանի փողոցներում․ կան բերման ենթարկվածներ
19:23 - 27 ապրիլի, 2024ՈՒժայինները փորձել են գետնին տապալելով բերման ենթարկել օպերատորի․ լրատվականը տեսանյութ է հրապարակել
19:13 - 27 ապրիլի, 2024Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:00 - 27 ապրիլի, 2024ՆԳՆ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ. հայտարարություն
18:04 - 27 ապրիլի, 2024Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց
17:54 - 27 ապրիլի, 2024