Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33.23 տոկոսը։ [ԿԸՀ]

Ժամը 20։00-ին ավարտվեց ՀՀ 6 մարզի 9 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունը։ 12 ժամ տևած ընտրական գործընթացից հետո տեղամասերի դռները փակվեցին։ ՏԻՄ ընտրությունների անցկացման համար ձևավորված 152 ընտրատեղամասերում մեկնարկում է քվեաթերթիկների հաշվարկի փուլը։ |factor.am|

Ոստիկանությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիներին տրամադրվող անձնագրերի վավերականության ժամկետը նվազեցնել՝ դարձնելով երկու տարի։ Ըստ Ոստիկանության՝ րոշման անհրաժեշտությունը պայմանավորված է պետաիրավական նախարարական կոմիտեի 2021թ․ սեպտեմբերի 29-ի նիստին տրված հանձնարարականի կատարմամբ։ Թե կոնկրետ ինչ է ասվել այդ հանձնարարականում, ոստիկանությունը չի հայտնում։ Նախագիծը իրավական ուժ կստանա միայն Կառավարության հավանությանն արժանանալուց հետո։ |hetq.am|

«Անկախ դիտորդ» դաշինքն ահազանգ է ստացել, որ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի կադրերի բաժնից զանգահարել են նույն պոլիկլինիկայի աշխատակցին և պահանջել, որ ներկայանա քվեարկության և քվեարկի Շիրակի մարզպետ, համայնքի ղեկավարի ՔՊ թեկնածու Հովհաննես Հարությունյանի օգտին։ Քաղաքացուն զգուշացրել են, թե իբր կպարզեն՝ ում օգտին է քվեարկել։ [«Անկախ դիտորդ» դաշինք]

Ոստիկանության հանրային պարտավորությունն է ցույց տալ, թե ինչ ծանրակշիռ հիմնավորումներով են նշված արարքները հենց քվեարկության օրն իրականացվում ոստիկանների այդ քանակի մասնակցությամբ՝ ուղեկցվելով ողջ շտաբի մուտքը փակելով ու նախընտրական շտաբի աշխատանքները սահմանափակելով: Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի համար, հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան, որևէ անհամաչափ միջամտություն չլինի, ինչպես նաև իր միջամտության արդյունքում տեղի չունենա ընտրական գոծընթացի որևէ մասնակցի քաղաքական կամ այլ իրավունքների ոտնահարում կամ առնվազն չստեղծվի նման ընկալում։ [ՀՀ ՄԻՊ]

Կարմիր բերետավորները մուտք են գործել Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող «Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական շտաբ։ Բերետավորների կողմից փակվել է շտաբի մուտքը։ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ 2021 հոկտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ, որի համաձայն՝ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։ Փաստաբանը նաև մեկնաբանեց, որ շտաբում ոչինչ չի հայտնաբերվել։ |factor.am|

Դիտարկվող տեղամասերից որևէ մեկում չի նկատվել գտնվելու իրավունք ունեցող անձանց մուտք գործելու խոչընդոտում: Երկու տեղամասերում արձանագրվել է գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն՝ 2 դեպքում դա ոստիկաններն էին, որոնցից մեկը հեռացել է ինքնակամ, իսկը մյուսը նախագահի պահանջով։ Տեղ համայնքում մեքենաներով մարդկանց են տեղափոխել տեղամաս: Նույն համայնքում ՔՊ առաջին համարի եղբայրը, որը նաև հանդիսանում է վստահված անձ, սպառնալիքի հետ ասոցացվող արտահայտություններ է ուղղել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուներից մեկին: [«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության հայտարարությունը՝ ՏԻՄ ընտրություններում 12:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ]

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Տեղ համայնքում մեքենաներով ընտրողներին տանում բերում են։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»։ Տանել բերելու համար օգտագործվող ավտոմեքենաների համարները հանված են։ Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը։ [Դանիել Իոաննիսյան]

Երեկ կատարվել է 11 466 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1697 նոր դեպք: Ունենք 790 առողջացած, 24 մահվան դեպք:

Այսօր Գյումրիում, Տաթևում, Մեղրիում, Գորիսում, Տեղում և Դիլիջանում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։ Քանի որ այս համայնքներում բնակչությունը գերազանցում է 4000-ը, ընտրությունները անցկացվելու են պարզ համամասնական ընտրակարգով։ Այսինքն՝ քաղաքացիները կընտրեն ավագանու կազմ, որն էլ կնշանակի համայնքի ղեկավար։ Իսկ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում բնակչության թիվը չի գերազանցում 4000-ը, հետևաբար քաղաքացիներն ընտրելու են և՛ ավագանուն, և՛ համայնքի ղեկավարին։ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում ընտրելու են ավագանուն, Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում ընտրելու են համայնքի ղեկավարի։ |hetq.am|

Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք

22:41 - 25 սեպտեմբերի, 2021

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ

21:45 - 25 սեպտեմբերի, 2021

Բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր

18:33 - 25 սեպտեմբերի, 2021

Միրզոյանը Նուլանդի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում

18:21 - 25 սեպտեմբերի, 2021

Սեպտեմբերի 27-ին եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհվածների

18:06 - 25 սեպտեմբերի, 2021

Տեսչական մարմինը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք է հայտնաբերել

17:45 - 25 սեպտեմբերի, 2021

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը |armenpress.am|

17:11 - 25 սեպտեմբերի, 2021

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու |hetq.am|

17:06 - 25 սեպտեմբերի, 2021

Բայրամովի հետ հանդիպմանը Միրզոյանն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ՄԽ համանախագահության ձևաչափում

16:57 - 25 սեպտեմբերի, 2021

Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է, որովհետեւ Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը․ Հայկ Մարության

16:51 - 25 սեպտեմբերի, 2021

Երկար զրույց գիտության շուրջ [14]․ Արմեն Ալլահվերդյան | Կարապետ Մկրտչյան

Երկար զրույց գիտության շուրջ [14]․ Արմեն Ալլահվերդյան | Կարապետ Մկրտչյան

Լոնդոնի Իմպերիալ քոլեջի (ICL) գիտաշխատող Կարապետ Մկրտչյանի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Ալլահվերդյանի զրույցը՝ - Հայաստանի գիտության զարգացման տեսլականի, - արտասահմանից մարդկային ռեսուրսների ներգրավման անհրաժեշտության, - փոքր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության, - մասնավոր ներդրողների հետ աշխատելու խաղի կանոնների ձևավորման, - մասնավոր-պետություն համագործակցության մոդելի, - զարգացման անհրաժեշտ ուղղությունների, - իրավագիտության, լեզվաբանության, տնտեսագիտության, հասարակագիտական այլ ուղղությունների զարգացման անհրաժեշտության, - գերազանցության կենտրոններ ստեղծելու անհրաժեշտության, - գիտության միջազգայնացման, - ներկայումս գիտության առաջ խնդիրներ դնելու անհնարինության, - մասնավոր-պետական համակարգ առկա անվստահության, - Հայաստանի գիտական հետաքրքրությունների հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտության մասին։ «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։
Երկար զրույց գիտության շուրջ [12]․ Ռուբեն Մկրտչյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [12]․ Ռուբեն Մկրտչյան | Արամ Ջիվանյան

«Գիտուժ» նախաձեռնության անդամ, կրիպտոգրաֆեր, FIRO ընկերության համահիմնադիր Արամ Ջիվանյանի և Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Մկրտչյանի զրույցը՝ - Հայաստան առաջին անգամ ինտերնետ բերելու, - կրթություն-գիտություն շղթայի, - գործող գիտնականների՝ կրթության վրա ունեցած ազդեցության, - Գիտության կոմիտեի աշխատանքի, - գիտության կառավարման անբավարար վիճակում լինելու, - 90-ական թվականներին գիտության նկատմամբ եղած վերաբերմունքի, - «Սեզամ» նախագծից դուրս գալու, - գիտական ինստիտուտ-համալսարաններ, գիտական ինստիտուտ-մասնագիտացված դպրոցներ կապի անհրաժեշտության, - գիտության առողջացման և զարգացման համար անհրաժեշտ քայլերի, - առանց կառավարման ուղղությամբ փոփոխությունների իրականացման՝ գիտության ֆինանսավորման ավելացման բացասական կողմերի մասին։ «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։
Փաշինյանի պնդումը, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է

Փաշինյանի պնդումը, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է

Նախորդ կառավարությունն իր ծրագրում նշել էր, որ պետք է միջոցներ ձեռնարկի ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատիժների և կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների նախատեսման, դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ միջոցների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև քաջալերի նման միջոցների կիրառումը (էջ 27):  Խորհրդարանում նոր կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ելույթում անդրադարձավ նախորդ ծրագրի այդ հատվածին՝ նշելով․ «Երբ մենք խոսում ենք քաղաքական հետապնդումների, բռնապետության մասին, ախր ո՞նց է ստացվում, որ 19 թվականին դուք ասում եք՝ քաջալերելու եք այլընտրանքային խափանման միջոցները, բայց ստացվում է՝ «Հայաստան» խմբակցությունից մենք ունենք երեք կալանավորված պատգամավոր։ Խոսքը չի գնում գործերը կարճելու մասին, մենք ասում ենք՝ կալանավորում չպետք է լինի, թող լինի խափանման այլ միջոց, բայց չի լինում»։  Սեպտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթի ընթացքում անդրադարձավ Վարդևանյանի հնչեցրած մտքերին։ «Էսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձը կա։ Այսինքն՝ երբեք Հայաստանի պատմության մեջ այսքան քիչ մարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, որքան հիմա»,- նշեց Փաշինյանը։ Infocom-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2000 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում քանի կալանավորված անձ է պատիժ կրել։ Քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թվերի վերաբերյալ տվյալները ներկայացվում են յուրաքանչյուր ամսա առաջին օրվա դրությամբ։ Սրանից կարող են եզրակացնել, որ երբ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին ասում էր, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, նկատի ուներ սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա տվյալները Քրեակատարողական ծառայությունից մեզ տրամադրել են 2005-2014 թվականների՝ հունվարի 1-ի դրությամբ կալանավորվածների քանակի վերաբերյալ տվյալները։ 2015-2021 թվականների համար տրամադրվել են յուրաքանչյուր տարվա բոլոր ամիսների վերաբերյալ տվյալները։ Համաձայն քրեակատարողական ծառայության տվյալների՝ 2021-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քերակատարողական հիմնարկներում եղել է 1150 կալանավորված անձ, ինչը Հայաստանի պատմության ամենափոքր թիվը չէ։ Գրաֆիկ 1-ում կարող եք տեսնել 2005-2014 թվականներին տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ կալաավորների քանակը։ Գրաֆիկ 1 Ինչպես տեսնում եք, 2005, 2007-2009 և 2014 թթ․ առաջին ամիսների դրությամբ կալանավորված անձանց թվերը ավելի քիչ են եղել (համապատասխանաբար՝ 1099, 688, 617, 861, 1035), քան 2021-ի սեպտեմբերի 1-ին։ Գրաֆիկ 2-ում կարող եք տեսնել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2015-2021 թթ․ բոլոր ամիսներին կալանավորված անձանց մասին տվյալները։ Գրաֆիկ 2   Ինչպես տեսնում եք, չնայած 2018-ի հունիսից մինչև 2021-ի հունվար որոշակի տատանումներով կալանավորված անձանց թվերի նվազման միտում է նկատվում, բայց փետրվարից կալանավորվածների թիվը կրկին սկսել է աճել՝ սեպտեմբերին դառնալով 1150։ Իսկ այս ցուցանիշն ավելի բարձր է, քան 2005, 2007, 2008, 2009, 2014 թվականների առնվազն հունվար ամիսների ցուցանիշները, ինչպես 2015-ի հունվարից մինչև 2016-ի մայիսն ընկած ժամանակահատվածի բոլոր ամիսների ցուցանիշները։   Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում ամենացածր ցուցանիշը եղել է 2021 թվականի հունվարին՝ 914 կալանավորված անձ։ Սակայն այս ցուցանիշը ևս ամենացածրը չէ, այն գերազանցում է 2007, 2008, 2009 թվականների առնվազն հունվար ամիսների ցուցանիշները։   Այսպիսով, Փաշինյանի պնդումը, թե այս պահին (սեպտեմբերի դրությամբ) ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է։   Աննա Սահակյան

Loading...