Լազարյանի խոսքով՝ իրենց նախընտրական ծրագրի առանցքային բաժինը նվիրված է հենց անվտանգության խնդիրներին: Առաջին բանը, որ պատրաստվում են անել, համանքի բոլոր բնակավայրերում պատերազմից հետո առաջ եկած կարիքների գնահատումն է, որի հիման վրա էլ կճշգրտեն անելիքները․ «Կաջակցենք պետական մարմինների գործողություններին, որոնք ուղղված կլինեն Սեւ լճի տարածքից ադրբեջանցի օկուպանտներին դուրս մղելուն: Համայնքի բնակավայրերում պատերազմի ընթացքում կազմավորված ինքնապաշտպանական ջոկատներն ամրապնելուն ուղղված միջոցառումներ կիրականացնենք ու կհամագործակցենք Սյունիքի մարզային զինկոմիսարիատի հետ՝ զորակոչերի, զորահավաքների կազմակերպման գործում»,- թվարկեց մեր զրուցակիցը:

Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 ծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ [ԱՀ ԱԻՊԾ]

Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնում ընտրվելուց և Կառավարության կազմավորումից հետո, դրական ազդակներ է հնչեցրել։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանք դրական է գնահատել։ Մեր ձգտումը հարաբերությունների կարգավորումն է։ Բնականաբար, այդ հարցում կարևոր է նաև հենց Հայաստանի կողմից քայլերի ձեռնարկումը։ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր։ Կարծում եմ, որ օգտակար կլիներ բանակցություններ սկսել այդ ուղղությամբ։ Հայաստանը չպետք է սահմանափակվի բառերով, այլ պետք է ձեռնարկի իրական արդյունքներ տվող քայլեր։ [Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու] |hetq.am|

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ Գորիսի տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել Հայաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակը։ Բանն այն է, որ Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ բազմաբնակավայր համայնքի ընտրություններին մասնակցող կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակում պետք է ընդգրկվեն տվյալ համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ, բացառությամբ երեքից պակաս բնակավայրերից կազմված համայնքների։ Գորիս խոշորացված համայնքում կա 13 բնակավայր, իսկ Կոմունիստական կուսակցության ցուցակում համայնքը կազմող բնակավայրերի առնվազն կեսը ներկայացնող թեկնածուներ չեն եղել։

Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները և քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը, ինչպես նաև տնտեսական, էներգետիկ, առևտրային, գյուղատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Ինչ վերաբերում է երկու երկրների միջև վերջին շաբաթներին ստեղծված լարվածությանը, ոչ պաշտոնական Բաքվի, ոչ էլ Թեհրանի տարածած հաղորդագրություններում դրան անդրադարձ չկա։ Իրանի ԱԳՆ-ն միայն հաղորդում է, որ նախարարը Բայրամովի հետ հանդիպմանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել գոյություն ունեցող պայմանավորվածությունների իրականացման համար։ |azatutyun.am|

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար պարոն Թիերի Ռիբոյին։ Կողմերը կարևորել են 44-օրյա պատերազմի արդյունքում գերեվարված անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր: [ՊՆ]

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Զրուցակիցները քննարկել են Իրանից Հայաստան տրանսպորտային տարանցման մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները։ Նախարար Միրզոյանը տեղեկացրել է Գորիս-Կապան ճանապարհահատվածի, այլընտրանքային ճանապարհի կառուցման ընթացքի, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» մայրուղու աշխատանքների մասին։ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ խաթարում են տարածաշրջանում կայուն անվտանգությանն ու զարգացմանն ուղղված ջանքերը։ [ԱԳՆ]

Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս վիճակով, այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը։ Որևէ սկզբունք չի կիրառվել։ Ամբողջը քաղաքական պրոցես է՝ համայնքների ղեկավարներից ազատվելու, իրենց շահը առաջ տանելու համար։ Համայնքների բնակչության շահը ամբողջությամբ անտեսված է։ Տարածքներ կան, որտեղ իրականացրել են Խորհրդային միության շրջանների վերականգնումը, տարածքներ կան՝ երկու քաղաքներ են միացրել։ Օրինակ՝ Ապարանում համայնքին գյուղ են միացրել համայնքապետից ազատվելու համար։ Գեղամասար համայնքում, որը 18 բնակավայրից բաղկացած համայնք է, քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսին։ [Իշխան Սաղաթելյան] |armenpress.am|

Ղարաբաղյան հարցը երբեք տարածքային հարց չի եղել, այլ եղել է ինքնորոշման հարց։ Սրա մասին երևի 30 տարուց ավել խոսել ենք։ Եվ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորել ինքնորոշման իրավունքի շրջանակներում։ Հայտնի սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն է։ [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ի պատասխան Ալիևի ելույթին]

Այսօր կառավարության նիստին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի (այդ թվում Բագրուշատի թունելի) կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը սահմանվեց առաջնահերթություն։ Ըստ հիմնավորման՝ այն հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել ՀՀ հարավային շրջանների անվտանգությունը։ |tert.am|

Պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

19:57 - 24 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ․Արցախի ՄԻՊ

19:41 - 24 սեպտեմբերի, 2021

Ազգային ժողովն ընդունեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

18:34 - 24 սեպտեմբերի, 2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

18:30 - 24 սեպտեմբերի, 2021

ԱԺ-ն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

18:11 - 24 սեպտեմբերի, 2021

Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել

18:03 - 24 սեպտեմբերի, 2021

Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան

17:21 - 24 սեպտեմբերի, 2021

Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

17:16 - 24 սեպտեմբերի, 2021

Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ

16:55 - 24 սեպտեմբերի, 2021

Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանի մասին |hetq.am|

16:34 - 24 սեպտեմբերի, 2021

Ազգային ժողովն ընդունեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը
 |1lurer.am|

Ազգային ժողովն ընդունեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

18:34 - 24 սեպտեմբերի, 2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում

18:30 - 24 սեպտեմբերի, 2021
ԱԺ-ն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը
 |1lurer.am|

ԱԺ-ն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

18:11 - 24 սեպտեմբերի, 2021
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել

Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել

18:03 - 24 սեպտեմբերի, 2021
Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան

Գորիսի բնակչության անվտանգության խնդիրների լուծումը համապետական մոտեցում է պահանջում․ համայնքապետի թեկնածու Կարեն Լազարյան

17:21 - 24 սեպտեմբերի, 2021
Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

17:16 - 24 սեպտեմբերի, 2021
Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ

Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ

16:55 - 24 սեպտեմբերի, 2021
Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանի մասին |hetq.am|

Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ սահմանի բացման նախապայմանի մասին |hetq.am|

16:34 - 24 սեպտեմբերի, 2021
Երկար զրույց գիտության շուրջ [14]․ Արմեն Ալլահվերդյան | Կարապետ Մկրտչյան

Երկար զրույց գիտության շուրջ [14]․ Արմեն Ալլահվերդյան | Կարապետ Մկրտչյան

Լոնդոնի Իմպերիալ քոլեջի (ICL) գիտաշխատող Կարապետ Մկրտչյանի և Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Ալլահվերդյանի զրույցը՝ - Հայաստանի գիտության զարգացման տեսլականի, - արտասահմանից մարդկային ռեսուրսների ներգրավման անհրաժեշտության, - փոքր ինստիտուտների ստեղծման անհրաժեշտության, - մասնավոր ներդրողների հետ աշխատելու խաղի կանոնների ձևավորման, - մասնավոր-պետություն համագործակցության մոդելի, - զարգացման անհրաժեշտ ուղղությունների, - իրավագիտության, լեզվաբանության, տնտեսագիտության, հասարակագիտական այլ ուղղությունների զարգացման անհրաժեշտության, - գերազանցության կենտրոններ ստեղծելու անհրաժեշտության, - գիտության միջազգայնացման, - ներկայումս գիտության առաջ խնդիրներ դնելու անհնարինության, - մասնավոր-պետական համակարգ առկա անվստահության, - Հայաստանի գիտական հետաքրքրությունների հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտության մասին։ «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։
Loading...