Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ. Թրեյսիին: Կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորմանը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ [ԱՀ Անվտանգության խորհուրդ]
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 3 ծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ [ԱՀ ԱԻՊԾ]
Հակառակորդի կրակոցից հայ զինծառայողի մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն: [ՔԿ]
Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար։ Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝ 1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում. 2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո նշված երկու մարզերում ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքը առարկություն չի ունենա: |armenpress.am|
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ [ՀՀ ՊՆ]
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկնաբանությունում վիրավորած ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ վերջերս հարուցված քրեական գործի առնչությամբ։ Կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս հակասահմանադրական օրենսդրության կիրառումը։ |azatutyun.am|
2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում, առանց որևէ այլ կողմի, այդ թվում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմության կարծիքը լսելու, քննարկելու և հաշվի առնելու, հապճեպ և ակնհայտ շտապողականությամբ ընդունվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ [«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությունը]
Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի երեք համանախագահները Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Որքանով որ հասկանում եմ, նրանք համաձայնեցրել են իրենց ուղևորությունների վերսկսումը տարածաշրջան՝ այցելել Լեռնային Ղարաբաղ և տեղում զրուցել Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, ներառյալ հանդիպումները Ստեփանակերտում։ [Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով] |tert.am|
2020թ. ընթացքում Ն.Կ.-ի կողմից Ֆեյսբուքում ստեղծվել է «Money Man credit» անհատական տվյալներով օգտահաշիվ` որպես վարկային կազմակերպության էջ: Ներկայանալով որպես վարկային կազմակերպության գործակալ՝ բանկային քարտի կամ «Թել-Սել Ուալետ» էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ պարզել են օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները, դրանց կցված բջջային հեռախոսահամարներին ելքային փոխանցումներ կատարելու նպատակով թվերի տեսքով ստացված գաղտնաբառերը և հափշտակել դրանցում առկա խոշոր չափերի՝ ընդհանուր 1.041.900 ՀՀ դրամ գումարը: [ՔԿ]
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին» |tert.am|
22:42 - 28 սեպտեմբերի, 2021Հրազդան քաղաքում վթարային ջրանջատում կիրականացվի
22:30 - 28 սեպտեմբերի, 2021Քաղաքապետարանը հետիոտների անվտանգության համար արգելապատնեշներ է տեղադրում Երևանի փողոցներում
22:07 - 28 սեպտեմբերի, 2021ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին
21:47 - 28 սեպտեմբերի, 2021Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված ևս 3 ծառայողի աճյուն
21:38 - 28 սեպտեմբերի, 2021Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
19:58 - 28 սեպտեմբերի, 2021Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ՌԴ խաղաղապահների նոր հրամանատար Գենադի Անաշկինին |armenpress.am|
19:31 - 28 սեպտեմբերի, 2021Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
18:46 - 28 սեպտեմբերի, 2021Երևանում արգելապատնեշներ են տեղադրվում այն փողոցներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ
18:30 - 28 սեպտեմբերի, 2021Պապիկյանը Թրեյսիի հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
18:18 - 28 սեպտեմբերի, 2021Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին» |tert.am|
22:42 - 28 սեպտեմբերի, 2021Հրազդան քաղաքում վթարային ջրանջատում կիրականացվի
22:30 - 28 սեպտեմբերի, 2021Քաղաքապետարանը հետիոտների անվտանգության համար արգելապատնեշներ է տեղադրում Երևանի փողոցներում
22:07 - 28 սեպտեմբերի, 2021ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ դեսպանն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին
21:47 - 28 սեպտեմբերի, 2021Շուշիում Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված ևս 3 ծառայողի աճյուն
21:38 - 28 սեպտեմբերի, 2021Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
19:58 - 28 սեպտեմբերի, 2021Մուրադովը Բաքվում Հասանովին է ներկայացրել ՌԴ խաղաղապահների նոր հրամանատար Գենադի Անաշկինին |armenpress.am|
19:31 - 28 սեպտեմբերի, 2021Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
18:46 - 28 սեպտեմբերի, 2021Երևանում արգելապատնեշներ են տեղադրվում այն փողոցներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է և չկան գծանշված հետիոտնային անցումներ
18:30 - 28 սեպտեմբերի, 2021Պապիկյանը Թրեյսիի հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
18:18 - 28 սեպտեմբերի, 2021