Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ վաղը առավոտվանից՝ 08։00-ից, սկսելու են անհնազանդության ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր, եղանակային պատճառներով հանրահավաք չի լինելու։ Իսկ արդեն երեքշաբթի օրը, ըստ նրա, պետք է 80-100 խմբերով մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ իրականացնեն, որովհետև, Սաղաթելյանի խոսքով, երեքշաբթին շատ կարևոր օր է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նա Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: [ՀՀ կառավարություն]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նա Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին: [ՀՀ կառավարություն]

Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի (հիմնականում բնակեցված է սևամորթներով) սուպերմարկետի տարածքում տեղի է ունեցել հրաձգության, որի հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 3-ը վիրավորվել։ Ոստիկանությունը դա համարում է հանցագործություն, որն իրականացվել է ռասսայական ատելության հողի վրա հիմնված բռնի ծայրահեղականության դեպք։ Դեպքի վայրում ձերբակալվել է 18-ամյա սպիտակամորթ մի երիտասարդ։   |hetq.am|

Երկրաշարժը բավականին մեծ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի բոլոր բնակավայրերում։ Այս պահին մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են ստանում բոլոր համայնքներից՝ հնարավոր վնասները ճշտելու առումով։ Այս պահին փլուզումներ չկան արձանագրված։ [Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյան]

Մայիսի 14-ին` ժամը 21:14-ին Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 4-5 բալ, Արագածոտնի և Տավուշի մարզերում` 3-4 բալ, Երևան քաղաքում և Արարատի մարզում` 3 բալ ուժգնությամբ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը, ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ։ [ՀՀ ՊՆ]

Քաղաքական ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության համար նյութապես շահագրգռելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ [Քննչական կոմիտե]

168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ: [ՊՆ]

168.am-ի տարածած տեղեկությունը, թե «Սուրեն Պապիկյանը և նրա թիկնապահները Ռազմական ոստիկանության աշխատակցի են ծեծել», անհեթեթություն է, որը որևէ աղերս չունի և չի կարող ունենալ իրականության հետ: [ՊՆ]

Մեզ մտահոգում է Հայաստանում տեղի ունեցող ցույցերի ժամանակ լրագրողների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների դեմ կիրառվող բռնությունը: Կոչ ենք անում բնակիչներին խաղաղ իրականացնելու իրենց հիմնարար իրավունքի դրսևորումը, իսկ ոստիկանությանը՝ զերծ մնալու անհավասար ուժի կիրառումից։ Հայաստանի իշխանությունները ու ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և իրավապաշտպան ինստիտուտների, այդ թվում՝ քաղհասարակության և ԶԼՄ-ների անխափան գործունեությունը։ [Freedom House] |news.am|

ՀՀ սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանն ու Արա Կուբանյանն այսօր դատարանում հայտարարեցին, որ իրենց համար բացարձակ անհասկանալի է, թե ինչում են իրենք մեղադրվում։ Ըստ Նարինյանի՝ այդ պարագայում ինքը չի կարող ասել՝ ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը թե՞ ոչ։ Կուբանյանը, այնուհանդերձ, նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որում մանրամասն նկարագրված է, թե ինչում են մեղադրվում դատավորները եւ գործով անցնող եւս երկու անձինք։

Ընդդիմությունը վաղը ժամը 08։00-ից անհնազանդության ակցիաներ է անելու

Ընդդիմությունը վաղը ժամը 08։00-ից անհնազանդության ակցիաներ է անելու

21:14 - 15 մայիսի, 2022
Պատերազմն Ուկրաինայում Ռուսաստանի պլանավորածով չի ընթանում․ Ստոլտենբերգ

Պատերազմն Ուկրաինայում Ռուսաստանի պլանավորածով չի ընթանում․ Ստոլտենբերգ

20:23 - 15 մայիսի, 2022
«Զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին․ եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու». Իշխան Սաղաթելյան |news.am|

«Զգուշացնում եմ այս իշխանության հենարան օլիգարխներին․ եթե ժողովրդի կողքին չլինեք, պատասխան եք տալու». Իշխան Սաղաթելյան |news.am|

20:13 - 15 մայիսի, 2022
Առաջարկում եմ քննարկել ՀՀ-ում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը. Վարդևանյան |tert.am|

Առաջարկում եմ քննարկել ՀՀ-ում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը. Վարդևանյան |tert.am|

19:11 - 15 մայիսի, 2022
Արամայիս Ավետիսյանը նշանակվել է նախագահի օգնական

Արամայիս Ավետիսյանը նշանակվել է նախագահի օգնական

17:56 - 15 մայիսի, 2022
ՀՀ վարչապետը կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին

ՀՀ վարչապետը կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին

17:52 - 15 մայիսի, 2022
Լիբանանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
 |hetq.am|

Լիբանանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ |hetq.am|

17:13 - 15 մայիսի, 2022
Լատվիան խզել է Բելառուսի հետ համաձայնագիրը՝ ռազմական բեռների փոխադրման մասին

Լատվիան խզել է Բելառուսի հետ համաձայնագիրը՝ ռազմական բեռների փոխադրման մասին

16:04 - 15 մայիսի, 2022
ՀՀ ՏԿԵ նախարար Սանոսյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Սանոսյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

15:54 - 15 մայիսի, 2022
Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը

Ֆինլանդիան պաշտոնապես հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը

15:26 - 15 մայիսի, 2022

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

Հյաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ապրիլի 3-ին արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ Որոշման մեջ ներկայացված են ինչպես գործընթացի վերաբերյալ Ակադեմիայի դիրքորոշումը, այնպես էլ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման, գիտության և բարձրագույն կրթության համագործակցության, ԳԱԱ կարգավիճակի մասին առաջարկներ։   Նախապատմությունը Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման մասին խոսակցությունները սկսվեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրից։ Ծրագրի բովանդակությոնից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 համալսարաններում կամ, այսպես կոչված, կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։  Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա:  Առաջարկներն արդեն ներկայացված են Կառավարությանը, և «Ակադեմիաքան քաղաք» հիմնադրամն աշխատանքային խմբեր է ձևավորել հայտարարված 6 ուղղությունների համար։ Այժմ աշխատանքային խմբերը քննարկում են, թե ձևավորվելիք կլաստերներից կամ համալսարաններից յուրաքանչյուրում որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են ներառվելու։   Ակադեմիայի դիրքորոշումը ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախ մի քանի կետերով ներկայացված է Ակադեմիայի դիրքորոշումը․ «Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների (գիտության և բարձրագույն կրթության,- խմբ․) համար էլ, անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով, անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն․ բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին»: ԳԱԱ-ն Կառավարությանն արդեն ներկայացրել է խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ իր առաջարկը, որի մանրամասները Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դեռ հունվարի սկզբին պատմել էր «Ինֆոքոմին»։ ԳԱԱ-ն առաջարկում է իրականացնել բուհերի ու գիտական կազմակերպությունների մասնակի միավորում և իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն։ Աշոտ Սաղյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի հետ ու քննարկել այս թեման։ Դատելով վերջերս մամուլում արտահոսած, ապա պաշտոնապես հաստատված փաստաթղթից, որում ներկայացված են կլաստերների ձևավորման աշխատանքային խմբերի կազմերը, Կառավարությունը չի ընդունել ԳԱԱ առաջարկն ու գնալու է ամբողջական միավորման ճանապարհով, քանի որ Ակադեմիայի գիտական և կրթական բոլոր կազմակերպությունները ներառված են աշխատանքային խմբերում։ Իսկ հենց Գիտությունների ազգային ակադեմիան ներառված չէ աշխատանքային խմբերում, այդ պատճառով է ընդհանուր ժողովի որոշման մեջ Ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդին առաջարկվում ԳԱԱ դիրքորոշումները ներկայացնել համապատասխան աշխատանքային խմբերին:    Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողովում ընդունած որոշման մեջ առաջարկում  է նաև գիտության և կրթության ինտեգրման իր տարբերակը․  «Ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ, Հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս»։ Նշենք, որ խոշորացման և միավորան գորընթացում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ ԳԱԱ համակարգից դուրս գործող բոլոր այն կառույցները, որոնք գիտական գործունեության համար ֆինանսավորում են ստանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն։ Իր վերջին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց՝ քննարկումների արդյունքում գուցե որոշվի, որ նախարարությունների ենթակայության ներքո գործող կառույցները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։    Բուհերի և գիտական կազմակերպությունների համագործակցութուն ԳԱԱ-ն ընդհանուր ժողովի որոշմամբ նաև նշել է բարձրագույն կրթության և գիտության համագործակցության հնարավոր տարբերակներ․  «Հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը, համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով, գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով»։ Ակադեմիան նաև առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ․ «Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպություների հետ միավորման վերաբերյալ Կառվարության դիրքորոշումը կարող եք կարդալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ մեր հարցազրույցում։    Աննա Սահակյան

Loading...