Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով տուժածների՝ զոհվածների կամ վնասվածք ստացած անձանց շրջանում այլ երկրների քաղաքացիներ չկան:

[ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան]

Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով տուժածների՝ զոհվածների կամ վնասվածք ստացած անձանց շրջանում այլ երկրների քաղաքացիներ չկան: [ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան]

Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։ 

[ՆԳՆ ոստիկանություն]

Մայիսի 27-ին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ԱԺ պատգամավորի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել էր ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության ծառայողի լիազորությունները։ [ՆԳՆ ոստիկանություն]

Կապան համայնքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի համար․ Քննչական կոմիտե
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացին, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող, առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքը՝ Lexus մակնիշի ավտոմեքենան: Սակայն հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ հրդեհը ժամանակին մարվել է։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ. դատարանի որոշմամբ կիրառվել են տնային կալանք և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցներ։ Նախաքննությունն շարունակվում է։

Կապան համայնքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի համար․ Քննչական կոմիտե Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացին, դժգոհելով սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող տան սեփականաշնորհման և հասցեի տրամադրման գործընթացի ձգձգումից, որոշել է ոչնչացնել համայնքի ղեկավարի կողմից շահագործվող, առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գույքը՝ Lexus մակնիշի ավտոմեքենան: Սակայն հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ հրդեհը ժամանակին մարվել է։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ. դատարանի որոշմամբ կիրառվել են տնային կալանք և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցներ։ Նախաքննությունն շարունակվում է։

Շաբաթ օրը «Անի Գրանդ Հոթել»-ում գտնվող քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենեսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «հոգեկան տառապանք պատճառելը»։ Գործը քննում է Քննչական կոմիտեն, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Լսող սարք տեղադրելու հետ կապված հաղորդում, ըստ դատախազի խորհրդականի, չեն ստացել:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շաբաթ օրը պնդել էր, որ հյուրանոցի իր սենյակում լսող սարք են տեղադրել: Նրա փոխանցմամբ՝ գնացել են այն սենյակ, որտեղից փորձել են լսող սարքը տեղադրել, խնդրել են, որ դուռը բացի, կինը, սակայն, հրաժարվել է: |azatutyun.am|

Շաբաթ օրը «Անի Գրանդ Հոթել»-ում գտնվող քաղաքացու կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենեսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «հոգեկան տառապանք պատճառելը»։ Գործը քննում է Քննչական կոմիտեն, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Լսող սարք տեղադրելու հետ կապված հաղորդում, ըստ դատախազի խորհրդականի, չեն ստացել: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շաբաթ օրը պնդել էր, որ հյուրանոցի իր սենյակում լսող սարք են տեղադրել: Նրա փոխանցմամբ՝ գնացել են այն սենյակ, որտեղից փորձել են լսող սարքը տեղադրել, խնդրել են, որ դուռը բացի, կինը, սակայն, հրաժարվել է: |azatutyun.am|

Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով (թե' հիմնական, թե' այլընտրանքային կամուրջները փլուզված են)։Ամբողջ գիշեր, նաև հիմա ծանր տեխնիկան անդադար աշխատում է: Շրջափակման մեջ հայտնված մյուս 5 բնակավայրի հետ վերականգնված է։ Այս պահին նշված 7 բնակավայրը սնուցման խնդիր չունի, քանի որ ամենագնաց մեքենաներով, բեռնատարներով սնուցումն ապահովվում է։

[ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյան]

Հսկայական տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ` 7 կմ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով (թե' հիմնական, թե' այլընտրանքային կամուրջները փլուզված են)։Ամբողջ գիշեր, նաև հիմա ծանր տեխնիկան անդադար աշխատում է: Շրջափակման մեջ հայտնված մյուս 5 բնակավայրի հետ վերականգնված է։ Այս պահին նշված 7 բնակավայրը սնուցման խնդիր չունի, քանի որ ամենագնաց մեքենաներով, բեռնատարներով սնուցումն ապահովվում է։ [ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյան]

ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններում դատավորների թվակազմը 10-ով ավելացնելու վերաբերյալ նախագիծը դեռ լրամշակման փուլում է, թեեւ արդեն 3 ամիս է՝ ավարտվել է դրա հանրային քննարկման ժամկետը։ Խոսքն այն նախագծի մասին է, որի նպատակը մասնավոր մեղադրանքի վարույթի գործարկումը ապահովելն է։ Արդարադատության նախարարությունից մեզ հայտնել են, որ Նախագիծը Պետաիրավական նախարարական կոմիտեում ստացել է դրական դիրքորոշում՝ դրա հիմքում դրված ֆինանսական հաշվարկների վերանայման պայմանով, որի համար էլ նախագիծը լրամշակվում է։ Նախագծի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել  նաեւ Ֆինանսների նախարարությունը՝  առաջարկելով առանձին դատարանների դատավորների թվակազմի ավելացումը ապահովել օրենքով հաստատված դատավորների ընդհանուր թվակազմի սահմաններում։ Առաջարկը, սակայն, չի ընդունվել։

ՆԳՆ-ն հրապարակել է աղետի հետևանքով զոհված քաղաքացիների անունները․ Գնել Զաքարան՝ ծնված 1964 թ., Գագիկ Նազլուխանյան՝ ծնված 1964 թ․, Ավագ Ավագյան՝ ծնված 1948թ․, Սարիբեկ Բալյան՝ ծնված 1985 թ․,։  Նշվում է, որ ներկա պահին իրականացվում են Սանահին կայարան բնակավայրի բնակիչների տարհանման, ջրալցված շենք-շինությունների նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև Հաղպատ բնակավայրում արգելափակված բեռնատարի դուրս բերման աշխատանքներ։

 Պահանջում ենք գլխավոր դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել բացահայտ հանցագործություններ կատարած ոստիկանության ծառայողներին, վերջիններիս անօրինական հրահանգ տված և հանցագործությունների անպատժելիությունը երաշխավորող Նիկոլ Փաշինյանին՝ հակառակ դեպքում գլխավոր դատախազությունն ու քննչական մարմինները կդիտարկվեն սահմանադրական կարգը տապալող ուժերին օժանդակողներ և առանձնապես ծանր հանցագործությունները պարտակողներ՝ դրանցից բխող ծանրագույն պատասխանատվությամբ: [ՀՅԴ ԳՄ]

Ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով անհնազանդության ակցիայի մասնակից է ձերբակալվել։ ՔԿ-ից հայտնում են՝ Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը  իրենց նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ՝ խոչընդոտելով իրենց ծառայողական գործունեությանը․ «Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, վերջինիս մոտ հայտնաբերվել է «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազաբալոն»։
Նշենք, որ այսօր սոցիալական հարթակներում տեղեկություն էր տարածվել, որ Ոստիկանությունն է արցունքաբեր գազ կիրառել Աբովյան փողոցում։

Ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով անհնազանդության ակցիայի մասնակից է ձերբակալվել։ ՔԿ-ից հայտնում են՝ Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը իրենց նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ՝ խոչընդոտելով իրենց ծառայողական գործունեությանը․ «Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ, վերջինիս մոտ հայտնաբերվել է «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազաբալոն»։ Նշենք, որ այսօր սոցիալական հարթակներում տեղեկություն էր տարածվել, որ Ոստիկանությունն է արցունքաբեր գազ կիրառել Աբովյան փողոցում։

Զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալի» թափքին, որի արդյունքում թափքում գտնվող զինծառայող Ա․ Արոյանը ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ 2 ժամ անց մահացել է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ [ՀՀ ՔԿ]

Լոռու և Տավուշի հեղեղված համայնքներն ու բնակավայրերը Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ

Լոռու և Տավուշի հեղեղված համայնքներն ու բնակավայրերը Կառավարության կողմից կհայտարարվեն աղետի գոտիներ

21:48 - 27 մայիսի, 2024
Ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ․ սա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների

Ոստիկանները կիրառում են ակնհայտ անհամաչափ ուժ․ սա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների

21:41 - 27 մայիսի, 2024
Կապան-Մեղրի ճանապարհի քարաթափված հատվածը մաքրվել է

Կապան-Մեղրի ճանապարհի քարաթափված հատվածը մաքրվել է

21:34 - 27 մայիսի, 2024
Եվրոպական երկրները չեն պատերազմում Ռուսաստանի դեմ. Էմանուել Մակրոն
 |armenpress.am|

Եվրոպական երկրները չեն պատերազմում Ռուսաստանի դեմ. Էմանուել Մակրոն |armenpress.am|

21:21 - 27 մայիսի, 2024
Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների արտահայտած համերաշխությունը. ՀՀ ԱԳՆ

Խորապես գնահատում ենք մեր միջազգային գործընկերների արտահայտած համերաշխությունը. ՀՀ ԱԳՆ

21:04 - 27 մայիսի, 2024
Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումներից տուժածների շրջանում օտարերկրյա քաղաքացիներ չկան. ԱԳՆ խոսնակ
 |1lurer.am|

Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումներից տուժածների շրջանում օտարերկրյա քաղաքացիներ չկան. ԱԳՆ խոսնակ |1lurer.am|

20:43 - 27 մայիսի, 2024
Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն

Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելել է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն

20:29 - 27 մայիսի, 2024
Ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են. ՆԳՆ ոստիկանություն

Ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են. ՆԳՆ ոստիկանություն

20:27 - 27 մայիսի, 2024
Դովեղում նախնական համաձայնությամբ կառուցվող դպրոցը և Քաղաքաշինության կոմիտեի իրարամերժ պատասխանները
 |hetq.am|

Դովեղում նախնական համաձայնությամբ կառուցվող դպրոցը և Քաղաքաշինության կոմիտեի իրարամերժ պատասխանները |hetq.am|

20:00 - 27 մայիսի, 2024
ՌԴ-ն մտադիր է Ստեփանակերտում հյուպատոսություն բացել 2024 թվականին
 |tert.am|

ՌԴ-ն մտադիր է Ստեփանակերտում հյուպատոսություն բացել 2024 թվականին |tert.am|

19:28 - 27 մայիսի, 2024

Երեկոյան հոթ դոգ #14 Մեդիագրագիտությունն ու մեդիաթափանցիկությունը, բզբզիկ ու գզգզիկ․am-ները

Երեկոյան հոթ դոգ #14 Մեդիագրագիտությունն ու մեդիաթափանցիկությունը, բզբզիկ ու գզգզիկ․am-ները

Մեդիագրագիտությունն ու մեդիաթափանցիկությունը, մինչև բերանը տանելը ուսումնասիրելն ու ինֆորմացիայի հեղինակին իմանալու անհրաժեշտությունը, մեդիայի նկատմամբ անձնավորված վերաբերմունքը, քաղաքական ուժերի կողմից ֆինանսավորող մեդիան ու սկանդալների հետևից չընկնողները, նյութի հեղինակի ու կայքի «Մեր մասին» բաժնի կարևորությունը, ազդակները մեդիայի վրա ու ֆինանսական հոսքերը, մեդիայի համար թափանցիկությունը՝ պաշտպանություն, հրամցվող ինֆորմացիան ու լուրն ուտելիքի պես ընտրողաբար սպառելու կարիքը, քվեաթերթիկների արկղից հեռու արվող ընտրակեղծիքներն ու տեղեկատվական հիգիենան, բզբզիկ ու գզգզիկ․am-ները, հեշտ ինֆորմացիան, լրատվամիջոցների իրական սեփականատերերն ու գաղտնի մնալու ցանկության վտանգները։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, Ինֆորմացիային ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյանն ու «Ամփոփ Մեդիայի» հիմնադիր, մեդիափորձագետ Սուրեն Դեհերյանը։
Հետազոտությունը բուհերում, խնդիրներ և հնարավոր լուծումներ. զրույց Սոնա Բալասանյանի հետ

Հետազոտությունը բուհերում, խնդիրներ և հնարավոր լուծումներ. զրույց Սոնա Բալասանյանի հետ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն - Հայաստանի գործադիր տնօրեն, սոցիոլոգ Սոնա Բալասանյանը խոսում է հետևյալ թեմաներից` - հետազոտությունները Խորհրդային իրականությունում և հետխորհրդային երկրներում ճգնաժամը, - հետազոտական համակարգերի փոփոխությունները հետխորհրդային երկրներում, - հետազոտական համագործակցությունների խնդիրները բուհերի ներսում և դրանցից դուրս, - բուհերում հետազոտությունների անհատականացված լինելն ու համակարգային մոտեցման բացակայությունը, - ակադեմիական զարգացած ինքնակառավարման համակարգ ունենալու կարևորությունը - փոփոխությունների կառավարումը և կառուցվածքի ու բովանդակության սիներգիան, - հետազոտական ներուժի քարտեզագրման և միավորումներից առաջ տեղական համագործակցությունների խթանման անհրաժեշտությունը, - որոշումների կայացումից առաջ միայն կողմերի հետ քննարկումների բավարար չլինելը։
Համլետ Մելքումյան․ Չընտրված մասնագիտությունից՝ մշակութաբանության ուղղությամբ գիտությունների թեկնածու

Համլետ Մելքումյան․ Չընտրված մասնագիտությունից՝ մշակութաբանության ուղղությամբ գիտությունների թեկնածու

Գիտարբուքի հաջորդ հյուրը Պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան, մշակութային մարդաբան Համլետ Մելքումյանն է։ Այս տեսանյությում նա պատմում է համալսարանում ոչ իր կամքով մշակութաբանության բաժնում սովորելու, մասնագիտության նկատմամբ հետաքրքրության առաջացման և իր հետազոտությունների մասին։ Հանդիպում ենք մայիսի 27-ին՝ ժամը 20:00-ին «Էպոս» ակումբում․ սպասվող Գիտարբուքը «Հանրային տարածքների տնտեսական, մշակութային, քաղաքական ներուժը՝ ճգնաժամերին դիմակայելու համատեքստում» թեմայով է։ Համլետ Մելքումյանը կխոսի հետևյալ թեմաներով՝ - փողոցային առևտուր, ինքնաբու՞խ շուկաներ. ինչպե՞ս անկախության շրջանում ձևավորվեցին ճգնաժամերին դիմակայելու և հաղթահարելու ոչ ֆորմալ փորձառությունները, - հետճգնաժամային Հայաստանի և Վրաստանի հուշանվերային և հնոտիների բազարներում առևտրի կենսունակության և արդիականացման օրինաչափությունները՝ շրջափակումներից և lockdown-ներից հետո, - հանրային տարածքի քաղաքական ներուժը։ Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։ Գրանցման հղումը՝ https://www.eventbrite.com/e/91142355...
Երեկոյան հոթ դոգ #13 Չար ու բարի քարտեզները, դրանց կիրառմամբ մանիպուլյացիաներն ու առավելություննեը

Երեկոյան հոթ դոգ #13 Չար ու բարի քարտեզները, դրանց կիրառմամբ մանիպուլյացիաներն ու առավելություննեը

ՀՀ տարածքի մասին Փաշինյանի հայտարարությունները, քարտեզով զինված մահը, Հայաստանի 29 743 քառ կմ-ն ու դրա կլորացումները, սահմանազատումն ու Ադրբեջանի՝ խաղաղության գնալու ցանկության բացակայությունը, միակողմանի զիջումներն ու դրա արդյունքում մի քանի շաբաթվա խաղաղությունը, 31 գյուղերն ու դրանց զավթված տարածքները, զուտ կիլոմետրն ու կենսական նշանակության տարածքները, անկլավները, էքսկլավներն ու Խորհրդային միության՝ հավերժ կոնֆլիկտ պահելու գործելաոճը, քարտեզային մանիպուլյացիաներն ու քարտեզների միջոցով տեղորոշումները, «բոբո» քարտեզներն ու ինչպես չվախենալ դրանցից, 44-օրյա պատերազմն ու «բարի» քարտեզները, քարտեզի տված առավելությունները ընթերցողի համար ու պետական ապարատում դրա օգտագործումը, արբանյակի միջոցով պոմպակայանը միայնակ օգտագործող գյուղապետի բացահայտումը, Հայաստանի 2 արբանյակներն ու դրա ծախսը։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, EVN Report-ի լրագրող Հովհաննես Նազարեթյանն ու Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի մասնագետ Ստեփան Խաչատրյանը։
Երեկոյան հոթ դոգ #12 Լրատվամիջոցների հավաստի աղբյուրները, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը

Երեկոյան հոթ դոգ #12 Լրատվամիջոցների հավաստի աղբյուրները, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը

Լրատվամիջոցների սուտ «հավաստի աղբյուրները», աղբյուրի կարևորությունը լրատվամիջոցի համար ու ամեն բամբասանք չհրապարակելու էթիկան, նույնիսկ աղբյուրի տեղեկությունը ստուգելու, փաստակված ներկայացնելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցների՝ իրենց աղբյուրները չբացահայտելու իրավունքն ու դատական գործընթացները՝ դրանք բացահայտնելու համար, շատ ձյունն ու աղբյուրների առատությունը, բաց և փակ աղբյուրները, նախաինտերնետային դարն ու ինչն է կերակրում լրագրողին, նախկին մարդկային շփումն ու ներկա ավելի օֆիսային լրագրությունը, լրագրողական խանդը, հեղինակային իրավունքն ու նույն տառասխալն անող այլ լրատվամիջոցի աղբյուրը, հռոմեացի զինվորի առնանդամն ու տեղեկությունը ստուգելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցի հեղինակությունն ու սխալվելու իրավունքը, արագ «փչացող» ինֆորմացիան ու խորհուրդներ ընթերցողին։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանն ու Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը։
Գիտության ֆինանսավորումը Լեհաստանում․ հարցազրույց Գիտության ազգային կենտրոնի տնօրենի հետ

Գիտության ֆինանսավորումը Լեհաստանում․ հարցազրույց Գիտության ազգային կենտրոնի տնօրենի հետ

Գիտության ազգային կենտրոնը լեհական պետական գործակալություն է, որը ֆինանսավորում է հիմնարար գիտությունը։ Կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Քշիշտով Յուժվիակը խոսում է՝ - Գիտության ազգային կենտրոնի դրամաշնորհային ծրագրերից, - Լեհաստանում գիտությունը ֆինանսավորող պետական տարբեր գործակալություններից ու դրանց համատեղ ծրագրերից, - համալսարաններում հետազոտական ծրագրերի ֆինանսավորումից, - համալսարաններում դասախոսների կրթական և հետազոտական գործառույթները բալասնավորելու կարևորությունից։ The National Science Centre is a Polish state agency that funds basic science. The director of the Centre, Prof. Krzysztof Jóźwiak talks about the grants of the National Science Centre, Poland’s state R&D funding agencies and their joint programs, the funding of research programs in universities, the importance of finding a balance between the teaching and research activities of professors in universities․
Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրությունը կարևոր է․ Denovo Sciences-ի թիմը նոր բացահայտում ունի

Հակավիրուսային դեղամիջոցների թեկնածուներ փնտրելիս թիրախի ճիշտ կառուցվածքի ընտրությունը կարևոր է․ Denovo Sciences-ի թիմը նոր բացահայտում ունի

Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2 վիրուսի թիրախների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ թիրախների որոշ կառուցվածքներ տարբերություններ ունեն։ Դեղամիջոցների հայտնաբերման նախնական փուլում, երբ համակարգչային ծրագրերի օգնությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացություններ են ընտրվում, այդ տարբերությունները կարող են հանգեցնել սխալ հաշվարկների։  Այս ուսումնասիրությունն իրականացրել է Denovo Sciences հայկական ընկերությունը, որը զբաղվում է մեքենայական ուսուցման կիրառությամբ դեղամիջոցների թեկնածու քիմիական միացությունների հայտնաբերմամբ։ Ընկերության թիմի ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։   Վիրուսին հաղթելու համար պետք է ճիշտ թիրախ ընտրել  Որպեսզի հասկանանք, թե Denovo Sciences-ն ինչպես է եկել այս բացահայտմանը, նախ պիտի պատկերացում կազմենք այն մասին, թե ինչպես են գործում հակավիրուսային դեղամիջոցները։ Երբ մենք վարակվում ենք որևէ վիրուսով, մեր օրգանիզմում վիրուսը սկսում է կիսվել ու բազմանալ, նրա կրկնօրինակները վարակում են այլ բջիջների՝ առաջացնելով տարբեր հիվանդություններ կամ բարդություններ։ Օրգանիզմում վիրուսների բազմացմանը նպաստում են դրանց մաս կազմող հատուկ մակրոմոլեկուլները՝ սպիտակուցները։ Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2-ի դեպքում այդ սպիտակուցն է Mpro-ն (main protease, հայերեն՝ հիմնական պրոտեազ)։ Որևէ վիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց գտնելու ճանապարհին գիտնականները նախ այդ վիրուսում թիրախ են ընտրում, որի գործունեության արգելակումը կխանգարի վիրուսին բազմանալ ու տարածվել։ SARS-CoV-2-ի դեպքում այդ թիրախներից մեկը հենց Mpro-ն է, քանի որ եթե այս սպիտակուցն արգելակվի, այն չի կարողանա օգնել վիրուսին բազմանալ։ Որպեսզի քիմիական որևէ միացություն կարողանա ազդել վիրուսի թիրախային սպիտակուցի վրա, պիտի կապվի այդ սպիտակուցին ու փոխազդի նրա հետ։ Սպիտակուցներն ունեն փոսանման հատուկ հատված, որը կոչվում է կապող գրպանիկ (binding pocket): Քիմիական միացությունները սպիտակուցին հասնելիս տեղավորվում են նրա կապող գրպանիկում, փոխազդում սպիտակուցի հետ և ազդում նրա ակտիվության վրա։ Սպիտակուցին կապվող քիմիական միացությունները կոչվում են լիգանտ։   Դեղամիջոցների պոտենցիալ թեկնածուների ընտրությունը Պոտենցիալ արդյունավետություն ունեցող քիմիական միացություններ գտնելու նպատակով գիտնականներն օգտագործում են համակարգչային ծրագրեր․ նրանք համակարգչային ծրագրում մուտքագրում են վիրուսի թիրախային սպիտակուցի կառուցվածքը, այնուհետև այնտեղ վերբեռնում են քիմիական այնպիսի միացություններ, որոնք պոտենցիալ ունեն կապվելու այդ թիրախի հետ։ Համակարգչային ծրագիրն այդ տվյալների հիման հաշվարկում ու կանխատեսում է, թե որ միացությունների դեպքում է  թիրախային սպիտակուցին կապվելու հավանականությունն ավելի մեծ։ Այս գործընթացը կոչվում է վիրտուալ սկրինինգ։ Վիրտուալ սկրինինգի արդյունքում կրճատվում է այն միացությունների քանակը, որոնք գիտնականները պետք է լաբորատորիայում սինթեզեն ու վիրուսների դեմ կիրառեն՝ հասկանալու դրանց արդյունավետությունն իրական կյանքում։ Այստեղ, սակայն, մի կարևոր նրբություն կա․ միևնույն սպիտակուցը կարող է ունենալ տարբեր բյուրեղային կառուցվածքներ, ավելի պարզ ասած՝ նրա բաղկացուցիչ մասերը տարածության մեջ կարող են տարբեր կերպ դասավորված լինել՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով (ջերմաստիճան, լիգանտի հետ փոխազդեցություն և այլն)։   Mpro սպիտակուցի 342 կառուցվածքներից մի քանիսի դեպքում ծրագիրը սխալվում է Իր հերթական աշխատանքի ընթացքում, որի նպատակն է գտնել բոլոր կորոնավիրուսների դեմ ընդհանուր դեղամիջոցի թեկնածու քիմիական միացություններ, Denօvo Sciences ընկերության թիմը պարզել է, որ կորոնավիրուսի թիրախային Mpro սպիտակուցի որոշ կառուցվածքներ տարբերություններ ունեն, որոնց պատճառով վիրտուալ սկրինինգի ծրագրերը չեն կարողանում ճիշտ հաշվարկել, թե քիմիական որ միացությունները կարող են կապվել այս սպիտակուցին և ազդել դրա վրա։ Հասկանանք՝ որն է պատճառը։ Սպիտակուցների տվյալների բանկում կան Mpro սպիտակուցի 1374 կառուցվածքների մասին տվյալներ: Այս ցանկից Denօvo Sciences-ի թիմն առանձնացրել է սպիտակուցի 342 ամբողջական բյուրեղային կառուցվածքներ (ամբողջական են համարվում այն կառուցվածքները, որոնք արդեն կապված են լիգանտի հետ և կարող են լիգանտի հետ փոխազդեցության արդյունքում կառուցվածքային փոփոխությունների ենթարկված լինել): Հաջորդիվ նրանք վիրտուալ սկրինինգի երեք ծրագիր են ընտրել, որոնցով հաշվարկել են տարբեր լիգանտների՝ այս կառուցվածքներին կապվելու հավանականությունը։ Սպիտակուցների տվյալների բանկից թիմը վերցրել է 297 լիգանտ, որոնք իրական կյանքում արդեն իսկ կարողացել են կապվել Mpro-ի այդ կառուցվածքներին։ Հետևաբար՝ վիրտուալ սկրինինգի ծրագրերը պետք է կանխատեսեին, որ այս լիգանտները սպիտակուցին կապվելու մեծ հավանականություն ունեն։  Ընկերության թիմը վեցրել է ևս 8910 քիմիական միացություններ, որոնց մասին տվյալները փաստում են՝ դրանք Mpro սպիտակուցին կապվելու հավանականություն չունեն, այսինքն՝ կեղծ թեկնածուներ են։ Այս միացությունների դեպքում ծրագրերը պիտի բացասական արդյունք ցույց տային։  Սակայն վիրտուալ սկրինինգի արդյունքում պարզ է դարձել, որ որոշ կառուցվածքների դեպքում ծրագրերը սխալ կանխատեսումներ են անում, այսինքն՝ իրական կյանքում արդեն իսկ հայտնի է, որ այս կամ այն լիգանտը կարող է կապվել Mpro սպիտակուցի որևէ կառուցվածքի, սակայն ծրագիրը կանխատեսում է, որ այն չի կարող կապվել այդ կառուցվածքին։    Սպիտակուցային որոշ կառուցվածքներ փոփոխված  են Հասկանալու համար, թե ինչու են Mpro սպիտակուցի որոշ կառուցվածքների դեպքում ծրագրերը սխալվում, Denovo Sciences-ի թիմը վիզուալացրել է այդ կառուցվածքների այն հատվածները, որտեղ լիգանտը կապվում է սպիտակուցին։ Այս հատվածների ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սպիտակուցային այն կառուցվածքները, որոնց դեպքում ծրագրերը սխալ կանխատեսումներ են արել, երկու տարբերություն ունեն։ Որոշ կառուցվածքների դեպքում այդ տարբերությունը հետևյալն է․ դրանց այն հատվածներում, որտեղ լիգանտը կապվում է սպիտակուցին, սպիտակուցների բաղկացուցիչ որոշ մասերի դասավորվածության փոփոխության պատճառով մի ենթահատված բացակայում է։ Բացակայող ենթահատվածի պատճառով լիգանտի և սպիտակուցի կապվող հատվածի միջև հեռավորությունն այս կառուցվածքներում մեծանում է։ Կառուցվածքային հենց այս փոփոխության պատճառով է, որ վիրտուալ սկրինինգի ծրագրերը սխալ կանխատեսում են իրականացրել։ Մի քանի սպիտակուցային կառուցվածքներում էլ, ընդհակառակը, տարբերությունն այն է, որ սպիտակուցի բաղկացուցիչ մասերի դասավորվածության արդյունքում, կապող գրպանիկից բացի, առաջացել է ավելորդ ենթագրպանիկ, լիգանտները եկել ու տեղավորվել են այդտեղ։ Հետևաբար՝ ծրագիրը չի կարողացել ճիշտ կանխատեսում անել, քանի որ այն հաշվարկում է լիգանտի՝ հենց հիմնական կապող գրպանիկում տեղավորվելու հավանականությունը։ Սա նշանակում է, որ եթե վիրտուալ սկրինինգի փուլում որպես թիրախային սպիտակուց ընտրվեին այս տարբերություն ունեցող կառուցվածքները, համակարգչային ծրագրերը սխալ կանխատեսումներ էին անելու, ինչն ազդելու էր թեկնածու դեղամիջոցների հայտնաբերման գործընթացի արդյունավետության վրա։ Այսպիսով, հետազոտությունը ցույց է տալիս, որ վիրտուալ սկրինինգի միջոցով թիրախային սպիտակուցին կապվող և դրա վրա ազդող քիմիական միացություններ փնտրելիս պետք է ուշադրություն դարձնել, թե սպիտակուցային ինչ կառուցվածքներ են ընտրվում, քանի որ լիգանտի հետ կապվելու արդյունքում սպիտակուցում տեղի ունեցած կառուցվածքային որոշ փոփոխություններն, ինչպես տեսանք, կարող են հանգեցնել սխալ կանխատեսումների։  Այս բացահայտումը կարևոր է վիրուսների դեմ թեկնածու դեղամիջոցներ փնտրելու գործընթացում, քանի որ կառուցվածքների սխալ ընտրությունը կարող է ազդել վիրտուալ սկրինինգի ծրագրերի տված արդյունքների ճշգրտության վրա։   Գլխավոր լուսանկարում՝ Mpro սպիտակուցն ու նրա կապող գրպանիկը (նկարը՝ Denօvo Sciences-ի) Աննա Սահակյան

Loading...