Պորոշենկոն հրաժարվել է պետական պահպանությունից եւ մեկնել Թուրքիա |news.am|

news.am: Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաժարվել է պետական պահպանությունից եւ ընտանիքի հետ մեկնել Ստամբուլ, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անել իր աղբյուրին:

Հաղորդվում է, որ ընտանիքը բաժանվել է եւ Թուրքիա հասել տարբեր օրերի:

Պարբերականը նշում է նաեւ, որ Պորոշենկոն հրաժարվել է պետական պահպանությունից՝ համապատասխան հայտարարություն գրելով:

Նախկին նախագահը, հավանաբար, մեկնել է Թուրքիա հանգստի:

x