‹‹Թող փորձեն, մենք որևէ խնդիր չենք տեսնում››. Միրզոյանը՝ Քոչարյանի քաղաքական ընդդիմություն ձևավորելու մասին |pastinfo.am|

pastinfo.am: Իշխանական ‹‹Իմ քայլը›› որևէ խնդիր չի տեսնում Քոչարյանի կողմից քաղաքական ընդդիմություն ձևավորելու հարցում:

‹‹Թող փորձեն, մենք որևէ խնդիր չենք տեսնում››,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Միրզոյանը:

Նա նշել է, որ որպես քաղաքացի կցանկանար՝ այդ տեսակ միավորումները լինեին իրապես քաղաքական հարցերի և գործընթացների շուրջ:

‹‹Լինեին այն կամ այն քաղաքական հարցի շուրջ իշխանության հետ անհամաձայն, տրամագծորեն հակառակ կարծիք ունենալու հիմքով և ոչ թե հանցագործությունը կոծկելու և դրան քաղաքական տանիք ապահովելու ջանքերի ուղղությամբ››,-ասել է ԱԺ նախագահը:

x