Բնության միջավայրում գտնվելիս ցուցաբերել պատասխանատվություն. վարչապետի կոչը՝ քաղաքացիներին |shantnews.am|

shantnews.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ հրդեհների վիճակագրությանը: Նա հայտնեց, որ բուսածածկ տարածքների հրդեհներն այս տարի, նախորդ տարվա համեմատ, աճել են 83,9 տոկոսով:

«Այստեղ կա երկու ուղղություն, առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն: Դա շատ կարևոր է, այս կուլտուրան ընդհանրապես մեզ մոտ պրոբլեմատիկ է՝ սկսած շշեր թափելուց: Դա աղբի հետ էլ է կապված, հետագայում դրանք դառնում են հրդեհի պատճառ: Օպերատիվ աշխատանքներ պետք է տարվեն, երբեմն կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում՝ ինչ-ինչ պատճառներով: Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է օպերատիվ աշխատանքներ իրականացնեն»,- ասաց վարչապետը:

x