Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը քննադատության է ենթարկվում Հայաստանում վիճահարույց ոսկու հանքին աջակցության համար |opendemocracy.net|

openDemocracy մեդիահարթակը դեռ երեկ հրապարակել էր  Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության և «Լիդիան Արմենիա»-ի կապի վերաբերյալ հետաքննություն, որում մասնավորապես նշվում է.

«Հայատանցիների ու հանքի սեփականատերերի միջև տեղի ունեցող թեժ պայքարում Մեծ Բրիտանիան որդեգրել է միջազգային հանքարդյունաբերող կազմակերպությանն աջակցելու դիրքորոշում։

2018թ. Թավշյա հեղափոխությունն ունեցավ նաև այլ հետևանքներ, որոնցից էր «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող 400 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկու հանքի շահագործման նախագծի արգելափակումը։

Տեղեկատվության ազատության օրենքի շրջանակներում հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մեծ Բրիտանիայի Արտաքին հարաբերությունների նախարարությունը մասնավոր մակարդակում աջակցել է «Լիդիան ԻՆթերնեյշնլին»

Contacts between UK Foreign... by openDemocracy on Scribd

Վերոնշյալ փաստաթղթերը ապացուցում են, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն և «Լիդիան ԻՆթերնեյշնլին»-ը ունեցել են շփումներ Ամուլսարի ոսկու հանքի վերաբերյալ, ինչը փարատում է բնապահպան-ակտիվիստների կասկածներ առ այն, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեպսանությունն էլ է ընդգրկված եղել այս ողջ գործընթացների մեջ։

openDemocracy-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցները, ներառյալ նոր դեսպաններին, մշտական շփումներ են ունեցել Լիդիանի հետ 2013-2018թթ ընթացքում։ Կազմակերպվել են,սեմինարներ, հանդիպումներ և ներկայացվել են պրեզենտացիաներ, ձևավորվել են աշխատանքային խմբեր ու նախագծի իրականացման վերաբերյալ զեկույցներ են պատրաստվել։ Ներկայացված 55-էջանոց փաստաթուղթը հենց այդ շփումների ցանկն է վերոնշյալ ժամանակահատվածում։

Ներքին շփումների ցուցակը ցույց է տալիս, որ Ապրիլյան հեղփոխությունից հետո դեսպանատունը ուշիուշով հետևում էր Ամուլսարի շուրջ զարգացումներին ու նրան, թե այն ինչպես դարձավ երկրի քաղաքականության կարևորագույն թեման։
Ցուցակը ներառում է այնպիսի փաստաթղթեր, ինչպես, օրինակ «Լիդիանի զարգացումների նախագիծ», «Հարցեր դեսպանի համար», «Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ հանդիպման հիմնական կետերը», «Լիդիանի հետ հանդիպման հաշվետվություն», 2018թ. սեպտեմբերին տեղի ունեցած 7 հանդիպման մասին դեսպանատան ներքին փաստաթղթեր, որոնք վերաբերում են Լիդիանին։ Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց իրականացնել ուսումնասիրություն, թե ինչպիսի ազդեցություն կունենա հանքի շահագործումը երկրի ջրային ռեսւորսների վրա, ինչպես նաև՝ կատարել Լիդիանի՝ ՇՄԱԳ-ի եզրակացությունների անկախ ուսումնասիրություն։

Բնապահպանները պարբերաբար բարձրաձայնում էին իրենց կասկածները, որ դեսպանատան ու Լիդիանի միջև կան կապեր, անգամ 2013թ. և 2018թ. համապատասխան բովանդակությամբ նամակներ են գրել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ։
Լեյբորիստական պատգամավոր Լլոյդ Ռասսել Մոյլը մտահոգություն է հայտնում այդ կապակցությամբ՝ նշելով որ, Լիդիանի հետ Մեծ Բրիտանիայի դեսպանատան կապերն ապացուցող փաստաթղթերը հարցեր են առաջացնում, թե ինչու՞ է կառավարությունն այպիսի քաղաքական ռիսկի դիմում։

Իր կողմից Մեծ Բրիտանիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Բրիտանիայի դեսպանատները խաղում են դրական դեր՝ աջակցելով բրիտանական ընկերությունների բիզնես շահերին ամբողջ աշխարհում։ Ու որպես այդպիսին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ևս ներգրավվածություն ունի բրիտանական բիզնեսի աջակցությանն հայկական շուկայում։

«Լիդիան Արմենիա»-ն ոչ մի կերպ չարձագանքեց վերոգրյալին:

Այն բանից հետո, երբ տեղացիները 2018թ. փակում են դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհը, 2019թ. մարտին «Լիդիան Արմենիա»-ն տեղեկացնում է ՀՀ կառավարությանը, որ ստեղծված իրավիճակը պոտենցիալ վեճի հիմք է հանդիսանում երկկողմանի ներդրումային պայմանագրի խախտման տեսանկյունից։ Մամուլում շրջանառվում էր 2 միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող թիվը՝ որպես փոխհատուցում։
Բրիտանական խոշորագույն հակահանքարդյունաբերական Global Justice Now կազմակերպության քաղաքականության ու գովազդային արշավների ղեկավար Ջեյմս Անջելը մեկնաբանությունում նշում է, որ «Լիդիան Արմենիա»-ի շանտաժը՝ այն է դիմել միջազգային արբիտրաժին, ստիպում է ՀՀ կառավարությանը դավաճանել իր սեփական քաղաքացիներին։

2013թ.-ից սկսած Մեծ Բրիտանիայի դեսպաններն ու պաշտոնատար անձինք ամեն կերպ ցուցաբերում էին աջակցություն այս ծրագրին։ Դեսպան Քեթրին Լիչն այն անգամ անվանել է պոտենցիալ ամենախոշոր բրիտանական ներդրումային ծրագիր Հայաստանում։

Այդ փաստերը 2013թ.-ին բնապահաններին անգամ ստիպեցին նամակ գրել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ նշելով, որ հասկանալի չէ, թե ինչու՞ է Բրիտանիայի դեսպանը պաշտպանում օֆֆշորում գրանցված մի կազմակերպության մասնավոր շահերը։
Պատասխան նամակում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն նշում է, որ դեսպանի գործողությունները համապատասխանում են միջազգային ընդունված փորձին ու համաձայնագրերին, և սա նաև ստանդարտ ու ընդունված պրակտիկա է բրիտանական կառավարության ու իր դիվանագիտական ներկայացուցչությունների համար. պաշտպանել ազգային կազմակերպությունների առևտրային ու ներդրումային շահերն այլ երկրներում։

Ի նշան բողոքի՝ 2018թ. հունիսին հայաստանցի իրավապաշտպաններն ու քաղաքացիական ակտիվիստները ներկա չգտնվեցին Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի դեսպանատանը,և որի համահովանավորներից էր «Լիդիան Արմենիա»-ն»։

x