Ալավերդցիները բողոքի ցույց են արել. Պահանջում են պարզաբանել՝ ինչու դեռեւս ասֆալտապատված չի համայնքի ճանապարհը |news.am|

news.am։ Ալավերդու բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նախ ավտոերթ են իրականացրել, ապա փակել են Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածը եւ պարզաբանում են պահանջում, թե ինչու համայնքային ճանապարհները, որոնք պետք է մինչեւ սեպտեմբեր ամիսը ասֆալտապատված լինեին, դեռեւս քանդված վիճակում են։ Նրանք պահանջում են պարզաբանել, թե ով է պատասխան տալու, որ ամիսներ շարունակ ճանապարհները քանդված վիճակում են։

Ալավերդու բնակիչ Արտուշ Աբելյանը նշեց, որ գարնանը՝ ապրիլի 30-ին, երբ կրկին բողոքի ցույց եէին արել ալավերդցիները եւ եկել էր Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, շինարար AAB կազմակերպությունը խոստացել էր, որ մինչեւ սեպտեմբեր Ալավերդու հատվածը կլինի ասֆալտապատ, սակայն չնայած որոշակի աշխատանքներ իրականացվել են, սակայն աշխատանքները չափազանց դանդաղ են իրականացվում, իսկ այդ ընթացքում ալավերդցիները փոշի են շնչում։

Շարունակությունը՝ news.am-ում

x