ՀԷԿ-երը փոխհատոցում կվճարեն տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների քանակական փոփոխությունների համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց կառավարության 2003 թվականի օգոստոսի 14-ի համար 1110 Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Պարոն Գրիգորյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է ջրային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության կարգի մեջ կատարել փոփոխություն և ավելացնել նաև ջրի օգտագործման ծավալների հետևանքով վնասի հատուցման սակագները:

«Մինչ այժմ գործող կարգավորումը վերաբերում էր միայն որակի հետ կապված հարաբերություններին, այսինքն՝ տեսչական մարմինը ստուգումների իրականացման արդյունքում կարող էր ֆիքսել միայն որակի փոփոխության հետ կապված գործառույթներ և վնասի փոխհատուցում պահանջել, և բացառված էր քանակի հետ կապված հարաբերությունները:

Օրինակ, եթե ՀԷԿ-ը օգտագործում էր չափաքանակից ավել ջուր, ապա այդ ավել ջրի համար որևէ վնասի հատուցում չէր նախատեսված օրենսդրությամբ, և բացի վարչական գումարից՝ որևէ վնասի փոխհատուցում չէր իրականացվում: Այս փոփոխությունից հետո ՀԷԿ-ը, որը մեկ խոր. մետր ավել ապօրինի ջրառ կիրականացնի, այս կարգավորմամբ մոտտարեկան մոտ 64 մլն դրամի չափով ստիպված կլինի վնասի փոխհատուցում տրամադրել, և կարգավորումը վերաբերում է ինչպես մակերևութային, այնպես էլ ստորերկրյա ջրերին»,- նշեց նա:

Նախարարի խոսքով սա ընդհանուր ոլորտի կարգավորման քայլերից մեկն էր, նախկինում արդեն ՀԷԿ-երի մեծ մասը՝ 127 ՀԷԿ, տեղադրել է ջրաչափեր, որոնցով հնարավոր է տեսնել ջրառի ծավալները:

Նախագիծը միաձայն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ:

x