Բաքուն հաստատել է կորուստն իր ԶՈւ շարքերում |panarmenian.net|

panarmenian.net: Բաքուն հաստատել է կորուստն իր զինված ուժերում:

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Ադրբեջանցիները, չեզոք գոտում թողնելով մեկ դի, հետ են շպրտվել ելման դիրքերը:
Ըստ ադրբեջանական Interfax.az-ի, ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ռամին Աբդուլռահմանովը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Աբդուլռահմանովն «ուղղակի մոլորվել էր և հայտնվել միջդիրքային գոտում»:

«Աբդուլռահմանովի դին անվտանգ տարհանելու համար դիմում է ուղարկվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի բաժանամունքին»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

x