Մեզ համար կարևոր է Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը. Չուգոշվիլի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին խոսել է Վրաստանում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության մասին: Նրա խոսքով, Վրաստանի համար, որպես հարևան երկիր, կարևոր է Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը:

«Չնայած որոշակի թեմաների վերաբերյալ կարծիքների տարբերություններին, մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ: Հայաստանի նոր խորհրդարանն իր երկրի զարգացման վերաբերյալ հավակնոտ և դրական ծրագրեր ունի: Բնական է, մեզ համար սա ողջունելի է», — հայտարարել է Թամար Չուգոշիշվիլին:

Չուգոշվիլիի խոսքով, հանդիպմանը խոսվել է խորհրդարանների միջև համագործակցության խորացման մասին:

«Շատ հարցերով մեր հայ գործընկերները շահագրգռված են կիսելու մեր փորձը, շատ հարցերով էլ մենք ենք ցանկանում հաղորդակցվել Հայաստանի խորհրդարանի հետ: Այսօրվա հանդիպումը դրա համար շատ լավ սկիզբ էր», — հայտարարել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան մեկնարկել է սեպտեմբերի 25-ին: Սա գործող գումարման խորհրդարանների առաջին հանդիպումն է այս ձևաչափով: Հայաստանյան խմբի այցը Վրաստան կավարտվի այսօր՝ սեպտեմբերի 27-ին:

x