Կոչ եմ անում քաղաքական բանավեճի ընթացքում պահպանել կոռեկտության սահմանները. Արարատ Միրզոյանը՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված Անդրանիկ Քոչարյանի արտահայտության մասին |tert.am|

tert.am: ԱԺ պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ձևակերպումը՝ ուղղված ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին, գեղեցիկ չէր. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Բայց վերջին ամիսներին մենք Հայաստանում տեսնում ենք բանավեճների, քննարկումների մեջ ոչ վայելուց ձևակերպումներ, որոնց կարիքը չկա: Կարելի է բովանդակալից խոսել, ես կոչ եմ անում բոլորին քննադատության, քաղաքական բանավեճի ընթացքում պահպանել կոռեկտության սահմանները»,- ասաց Միրզոյանը:

Նա հավելեց. «Իմ մասնավոր կարծիքով՝ Արփինե Հովհաննիսյանի կողմից Դանիել Իոաննիսյանին վիրավորելը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին «անուղեղ» անվանելը կամ որևէ նման այլ որակումներ տալը որևէ մեկին հիմք չեն տալիս նույն բառապաշարով, նույն կերպ հակադարձել նրան, տգեղ է»:

Ինչ վերաբերում է Էթիկայի հանձնաժողով դիմելու հարցին՝ Միրզոյանն ասաց, որ կարծում է՝ Էթիկայի հանձնաժողովը չափազանց լուրջ դեպքերի համար է, չնայած, ըստ նրա, սա էլ է լուրջ դեպք: 

x