Հեյդար Ալիևը կողմ է եղել եռակողմ ձևաչափով բանակցություններին. Հայ դատի հանձնախմբի գաղտնազերծումը

lragir.am։ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ մի փաստաթուղթ, որը մանրամասներ է ներկայացնում 1997 թվականի օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում այն ժամանակ ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից:

Հայ դատի հանձնախմբի կողմից «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում այն մասին, որ Ալիևը դեմ չի եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի հովանու ներքո բանակցություններում Արցախի՝ որպես երրորդ բանակցող կողմ ներգրավելուն: Ալիևը մասնավորապես ասել է. «Ուղղակի բանակցությունների համար Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի գործընթացում: Մենք շարունակելու ենք սա…»:

Բացի այդ, փաստաթղթում նախագահների խոսակցության սղագրության մեջ երևում է, թե ինչպես է Հեյդար Ալիևը նշում, որ Ադրբեջանն «ամենաշատը վստահում է Միացյալ Նահանգներին» ու իր համոզմամբ՝ ԼՂ խնդրում «ԱՄՆ-ը բոլորից կարևոր դերակատարում կարող է ունենալ»:

Իր հերթին Բիլ Քլինթոնը նշել էր, որ Միացյալ Նահանգները շատ լրջորեն է մոտենում Մինսկի խմբում համանախագահությանը:

x