2021-ին Թբիլիսին կլինի աշխարհի գրքի մայրաքաղաքը. UNESCO |aliq.ge|

aliq.ge: UNESCO-ի որոշմամբ, 2021 թվականի աշխարհի գրքի մայրաքաղաքը կլինի Թբիլիսին: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը: Նրա խոսքով համապատասխան որոշումը կայացվել է աշխարհի գրքի մայրաքաղաքի խորհրդատուների խորհրդի հիման վրա:

Ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի կարևոր միջոցառում՝ կկառուցվեն գրադարաններ, երեխաների համար կանցկացվի գրքի փառատոն, կներկայացվի թվային ծրագրեր գրքերը խաղեր դարձնելու համար և այլն: Միջոցառումների նպատակը ընթերցանության խթանումն ու գրքերը հասանելի դարձնելն է բոլոր սոցիալական խավերի համար:

Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, նախորդ տարվա վիճակագրության համաձայն՝ աշխարհի գրքի մայրաքաղաք են այցելում 500 000-ից 1 000 000 զբոսաշրջիկ:

Աշխարհի գրքի մայրաքաղաքի կոչումը ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհում է 2001 թվականից սկսած:

x