Ունենան հայկական Դավոսի նման մի բան, որը Ջերմուկում կարող է տեղի ունենալ. Վարչապետ |lragir.am|

lragir.am: Կան նշաններ, որոնք փաստում են, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը տեղի է ունենում: Այս մասին այսօր «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» թեմայով խորհրդաժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվրաբոնդերի թողարկման հետ կապված ասեմ հետևյալը: Խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների վրա միակ բանը, որ տպավորություն է թողել, դա է: Իրենց մեջ կան շատ մեծ մասշտաբի ներդրողներ, որոնց այս մնացած բաները… իրենց համար դա կոնկրետ ազդակ է: Երբ մենք ասում ենք, որ Հայաստանի ռիսկի գնահատականը 50 տոկոսից ավելի նվազել է, դա կոնկրետ չափանիշ է: Նախորդ թողարկման՝ 2015 թվականի համեմատ ՀՀ տոկոսը 3 տոկոս նվազում է ունեցել: Ես համարում եմ, որ տնտեսական հեղափոխությունն այսօր ՀՀ-ում տեղի է ունենում»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ դեռ նախորդ տարի հանձնարարական է տվել համահայկական բիզնես ֆորում անցկացնելու:

«Մենք հույս ունենք, որ մյուս ամռանը կհավաքենք այդպիսի խորհրդաժողով: Մոտավորապես իդեան հետևյալն է՝ ունենալ հայկական Դավոսի նման մի բան, որը Ջերմուկում կարող է տեղի ունենալ»,- ասաց նա:

x