ՄԱԿ ԱԽ-ը պետք է վերականգնի էմբարգոն Իրանին զենքի մատակարարումների վրա. Պոմպեո |news.am|

news.am։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է վերականգնի Իրանին զենքի մատակարարումների էմբարգոն, Twitter-ի իր միկրոբլոգում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նրա խոսքով՝ «ոչ կոռեկտ» իրանական գործարքի պատճառով Իրանին զենքի մատակարարման ՄԱԿ էմբարգոյի ժամկետը կլրանա մեկ տարի հետո։

«Այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը եւ Չինաստանը, կկարողանան Իրանին վաճառել ժամանակակից զենք։ Իրանական ռեժիմը ազատ կլինի վաճառել իր զենքը բոլորին։ Դա կհանգեցնի սպառազինությունների նոր մրցավազքի Մերձավոր Արեւելքում»,- գրել է Մայք Պոմպեոն։

«Եթե դուք անհանգստանում եք Իրանի վարքագծով այժմ, պատկերացրեք, թե ինչ կանի Իրանը ժամանակակից հրթիռների, դրոնների, տանկերի ու ինքնաթիռների հետ»,- ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը։

x