Խորհրդարանը միաձայն ընդունեց նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեականացնող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան խմբակցության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում նախագծին կողմ քվեարկեց 119 պատգամավոր:

Օրինագծով սահմանվում է, որ նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:

Ավելի վաղ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել էր, որ իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից:

x