Վարչապետի աշխատակազմն ուսումնասիրում է Արման Բաբաջանյանի դիմումը. Խոսնակ |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը ստացել է Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը։

Այս մասին այսօր ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր. «Հաշվի առնելով վերջին օրերին տեղի ունեցած կարևոր որոշ իրադարձություններ և զարգացումներ և, իհարկե, ներքաղաքական համատեքստը՝ դիմել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով»:

Կարապետյանը նշեց, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դիմումն ուսումնասիրման փուլում է։

x