Թուրքիայի բանակը նոր կորուստ ունի Սիրիայում |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայում ինքնաշեն պայթուցիկի գործադրման հետևանքով 1 թուրք զինվոր է սպանվել, իսկ 6-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ թուրքական աղբյուրների՝ ինքնաշեն պայթուցիկը տեղադրել են Սիրիայի քրդական ուժերը: Հաղորդվում է, որ թուրք զինվորը սպանվել է այն տարածքում, որտեղ իրականացվել է Թուրքիայի բանակի ռազմակական գործողությունները քուրդ զինյալների դեմ։

«Խաղաղության ակունք» ռազմական գործողության մեկնարկից հետո սա արդեն 9-րդ կենդանի ուժի կորուստն է Թուրքիայի զինուժում։

x