«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել |news.am|

news.am: «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, որը դեռ չի մակագրվել։ Այս տեղեկությունը Գուլանյանը հաստատեց NEWS.am-ի հետ զրույցում։

«Արդեն երկար ժամանակ է` գրել եմ դիմումը, բայց դեռ ընթացք չկա»,-նշեց Գուլանյանը՝ հավելելով, որ սա իր առաջին դիմումը չէ։

Նա հայտնեց, որ նպատակ ունի տեղափոխվել բիզնես ոլորտ․ «Ցանկանում եմ տեղափոխվել միջազգային բիզնես ոլորտ, գիտարտադրական ոլորտ, որն ինձ հոգեհարազատ ոլորտ է»։

x