Թուրքիան Ռուսաստանին է փոխանցել գերեվարված սիրիացի զինվորներին |factor.am|

factor.am: Թուրքիան Ռուսաստանի զինված ուժերին է փոխանցել Սիրիայի կառավարական ուժերի 18 զինվորի, ովքեր թուրքական բանակին հարող ընդդիմադիր խմբավորումների կողմից գերեվարվել էին «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում. գրում է ermenihaber-ը:

Այժմ նշյալ զինվորները տեղափոխել են Սիրիայի Քամիշլ քաղաքի օդանավակայան։ Հիշեցնենք, որ Սոչիում ավելի վաղ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հյուսիսային շրջանների՝ վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել։ Համաձայնության կետերից մեկն այն էր, որ քուրդ զինյալները պետք է դուրս գային թուրք-սիրիական սահմանամերձ շրջաններից։ս

x