Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն։ Այս մասին ՊՆ-ն հայտնում է՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակմանը։ Նախարարությունից նշում են, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր Կիրանցում էր՝ հանդիպելու բնակիչների հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետևում, կարճ տևեց, մարզպետը հեռացավ՝ առանց լրագրողներին մանրամասներ ներկայացնելու։ Գյուղացիները երեկվանից փակել էին Կիրանցից Ոսկեպար տանող ճանապարհը։ Մարզպետի հետ հանդիպումից հետո նրանք ճանապարհը բացեցին, ապխա հավաքվեցին գյուղապետարանի մոտ՝ քննարկելու հետագա անելիքները։|azatutyun.am|
Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհն էլ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Մենք համոզված ենք՝ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում։ [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում]
Արմեն Գրիգորյանը հերքել է Պեսկովի հայտարարությունը, թե հայկական կողմը խնդրել է, որ ռուս սահմանապահները մնան Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին։ Գրիգորյանի խոսքով հայկական կողմն ասել է, որ երեք ուղղություններով («Զվարթնոց», Ներքին Հանդի 17 կետ, Սիսիան-Գորիս հատված) ռուս սահմանապահների, բազաների տեղակայումը բանավոր պայմանավորվածություն է, և առաջարկել է դուրս գալ այդ հատվածներից, ինչը ռուսական կողմն ընդունել է։ «Եվ նրանք հարցրել են՝ արդյոք Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններից է՞լ եք ասում, որ դուրս գանք։ ․․․ [Մենք ասել ենք]՝ դրանք պայմանագրային են, մենք դա էս պահին ձեզ հետ չենք քննարկում»,- պարզաբանել է Գրիգորյանը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է: APA-ի թուրքական թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանային երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ուղղությամբ։
Մոտ 2-3 ժամ առաջ Կիրանցի բնակիչները հայտարարեցին, որ բողոքի ակցիաներ են սկսում և փակել են գյուղ մտնող հենց այն հատվածը, որ անցած ամիս շաբաթներ շարունակ փակ մնաց։ Այստեղ հիմա մեծ ավտոշարասյուն է, կուտակումներ կան։ Բնակիչները հիասթափված են Երևանի ու Բաքվի երեկվա համաձայնությունից: Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են, որ այնտեղ գնան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ և սահմանազատման պատասխանատուներ, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների, հօգուտ կիրանցեցիների, բայց երեկվա ստորագրված արձանագրությունը իրենց համար հուսադրող չէ։ Նշում են, որ չեն բացելու ճանապարհն այնքան ժամանակ, մինչև այստեղ կգան Մարդու իրավունքների պաշտպանը և իշխանավորներ։ |azatutyun.am|
Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։ [Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանություն]
Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ |civilnet.am|
Ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որն այս անգամ կիրառեցինք։ Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց․ «Առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է կայացված որոշումները իրագործելու հարցով զբաղվեն։ Չնայած արդեն մեկ շաբաթից ավել Բաղանիս-Ոսկեպար հատվածում Հայաստանի սահմանապահ զորքերը արդեն իսկ իրականացնում են ծառայություն։ Այսինքն, սահմանային սյուների տեղադրման աշխատանքն ավարտելուց հետո սահմանապահ զորքերն արդեն տեղակայվել են, հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի այդտեղ արդեն մշտական ծառայություն իրականացնեն։ Մյուս հատվածներում նույնպես սա տեղի կունենա»։ |armenpress.am|
Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (ըստ 1976թ․ քարտեզների՝ խմբ․)։ Եթե մենք գնայինք էն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծենք՝ այս սկզբունքից շեղվելով, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր։ Չեմ ուզում՝ գերագնահատենք տեղի ունեցածը, չեմ էլ ուզում՝ թերագնահատենք։ Այս սկզբունքի ամրագրմամբ մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք։ Նաև այս առումով տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն։ [Նիկոլ Փաշինյան]
Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է իբր մարդու իրավունքներն ու ազատությունները խախտելու համար |1lurer.am|
Այսօր 15:52Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջև տարբերությունը
Այսօր 15:42Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները |armenpress.am|
Այսօր 15:39Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են. ՀՀ ՊՆ
Այսօր 15:13«Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ․ Գեղամ Նազարյանը՝ երեկվա միջադեպի մասին |armlur.am|
Այսօր 14:57Տավուշի մարզպետը Կիրանցում, փակ դռների հետևում, հանդիպեց գյուղացիների հետ, ճանապարհը բացվեց |azatutyun.am|
Այսօր 14:21Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին
Այսօր 13:15Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Այսօր 13:04Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին
Այսօր 12:36ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան |news.am|
Այսօր 12:06Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է իբր մարդու իրավունքներն ու ազատությունները խախտելու համար |1lurer.am|
Այսօր 15:52Նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջև տարբերությունը
Այսօր 15:42Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները |armenpress.am|
Այսօր 15:39Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են. ՀՀ ՊՆ
Այսօր 15:13«Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ․ Գեղամ Նազարյանը՝ երեկվա միջադեպի մասին |armlur.am|
Այսօր 14:57Տավուշի մարզպետը Կիրանցում, փակ դռների հետևում, հանդիպեց գյուղացիների հետ, ճանապարհը բացվեց |azatutyun.am|
Այսօր 14:21Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին
Այսօր 13:15Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Այսօր 13:04Արարատ Միրզոյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին
Այսօր 12:36ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան |news.am|
Այսօր 12:06