Ասադը Եվրոպային մեղադրել է Սիրիայի ահաբեկիչներին աջակցելու համար |shantnews.am|

shantnews.am։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Russia Today-ին տված հարցազրույցում Եվրոպային մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու համար: Նա ասել է, որ Եվրոպան ուղղակիորեն աջակցում է Սիրիայում գործող ահաբեկիչներին, բայց խուսափում է նրանց ընդունել, երբ վերջիններս փորձում են ներգաղթյալների հետ անցնել Եվրոպա:

Նա դա որակել է, որպես «երկերեսանիություն»: Ասադի խոսքով` սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայից Թուրքիա է գնացել մի քանի միլիոն մարդ, նրանց շարքում կարող են լինել ծայրահեղականներ:

Ասադի կարծիքով` Եվրոպան միաժամանակ և՛ վախենում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, և´ նրա կարիքն ունի, որպեսզի այդ փախստականները չհասնեն Արևմուտք:

x