Կիրանցի դպրոցում աշակերտները դասադուլ են անում: Այս մասին հայտնել է Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը: Բաղանիսի վարչական շրջանի ղեկավար Գևորգ Սահակյանի խոսքով, Բաղանիսի դպրոցում դասերն ընթանում են իրենց հունով: |news.am|
Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները: [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]
Ղազախական կողմի առաջարկով (https://t.me/infocomm/53905) Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես. ԱԳՆ խոսնակ «ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին»,- «Լուրերին» հայտնել է Անի Բադալյանը։ |1lurer.am|
Ժողովրդավարության ուժերի տեղակայման դանիական կենտրոնի պատվիրակությունն այցելել է Գորիս և միացել ԵՄ առաքելության պարեկային խմբին՝ տեղում իրավիճակի մասին ավելին իմանալու համար. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն «Շնորհակալություն Դանիային ԵՄ առաքելությանը շարունակական աջակցության համար», - նշված է գրառման մեջ։ |azatutyun.am|
Մեկ զինծառայող ականապայթյունային վնասվածք է ստացել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար։ [ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյան] |armtimes.com|
Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի աշխատակցի հանդեպ կիրառված բռնության առնչությամբ, որում ասվում է․ «Արձանագրում ենք, որ ցուցարարների դեմ ուժ կիրառելիս ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել տեղում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդ որում, այդ ապօրինի գործողությունները, որպես կանոն, անպատիժ են մնում։ Պահանջում ենք Ներքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ծառայողական քննություն իրականացնել և բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին, պատասխանատվության ենթարկել նրանց, ինչպես նաև բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները»։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ [ՀՀ կառավարություն]
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «դրական է վերաբերում» Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու Իլհամ Ալիևի առաջարկին։ «Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական գազ չէ, որովհետև, վստահ եմ, այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ և գնում Եվրոպա, նույն գազն է, մեծ հաշվով, գալիս, մտնում մեզ մոտ։ Շատ լավ տարբերակ է, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել, գազ գնել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված․ Ալեն Սիմոնյան «Այդտեղ կտեղակայվեն սահմանապահները, զորքերի մասով լարվածություն չի լինի, և ես մեծ հույս ունեմ, որ նման ձևով կշարունակենք մեր ամբողջ սահմանը սահմանազատել»,- ասել է ԱԺ նախագահը։ Դիտարկմանը, թե քննադատություն կա, որ Հայաստանի իշխանությունը միակողմանի զիջման է գնում և հարցին, թե ի՞նչ է ստանում Հայաստանը այս գործընթացից, Սիմոնյանը պատասխանել է․ - «Սահման ենք ստանում։ Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը, միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը, դա զիջո՞ւմ է»։ |azatutyun.am|
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ դեպքով երեկ Ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց ձերբակալելու որոշում է կայացվել։ |azatutyun.am|
2020 թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Այսօր 12:27«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
Այսօր 12:24Դատարանը մերժել է Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը
Այսօր 11:58Բլինքենը հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ |armenpress.am|
Այսօր 11:37Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը
Այսօր 11:35Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Այսօր 11:34Կիրանցի դպրոցում դասադուլ է |news.am|
Այսօր 11:19Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար |armenpress.am|
Այսօր 10:48Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում
Այսօր 10:46Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Այսօր 10:422020 թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Այսօր 12:27«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
Այսօր 12:24Դատարանը մերժել է Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը
Այսօր 11:58Բլինքենը հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ |armenpress.am|
Այսօր 11:37Աղդամում գործող Ռուսաստան-Թուրքիա համատեղ մոնիթորինգային կենտրոնն այսօրվանից դադարեցնում է իր գործունեությունը
Այսօր 11:35Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Այսօր 11:34Կիրանցի դպրոցում դասադուլ է |news.am|
Այսօր 11:19Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար |armenpress.am|
Այսօր 10:48Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում
Այսօր 10:46Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Այսօր 10:42