Քաղաքապետարանն ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը. Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Տեղեկացրել էինք, որ քաղաքում հանրային տարածքների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու: Այսօր քաղաքապետարանի ստորաբաժանումը ապամոնտաժել է Օղակաձեւ զբոսայգում տարիներ ի վեր անխնամ վիճակում գտնվող սրճարանը: Տարածքը կկանաչապատվի:

Օղակաձեւ այգու մյուս օբյեկտները գույքագրվում են, դրանց վերաբերյալ եւս, հաշվի առնելով իրավական կարգավորումները, համապատասխան որոշում կկայացվի»։

 

x