Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը. Վալերի Գերասիմով |news.am|

Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Երախտապարտ եմ ձեզ Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման գործում ցուցաբերած օգնության համար: Հայաստանն առաջիններից էր, որ արձագանքեց մեր կոչին եւ ակտիվ մասնակցություն ունեցավ այդ երկրի տարածքում հումանիտար խնդիրնմերի լուծմանը», –– ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ հանդիպմանն ասել է Գերասիմովը:

Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը նշել է, որ Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի դաշնակիցն է եւ գլխավոր գործընկերը:
Ընդ որում համագործակցությունն իրականացվում է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, նախեւառաջ ՀԱՊԿ շրջանակում:

news.am

x