Ինտերնետ հսկաները միասնական կպայքարեն ծայրահեղականության դեմ |hetq.am|

hetq.am։ Ինչպես հաղորդում Դոյչե վելեն» , Ելիսեյան պալատում Ֆեյսբուք, Թվիթեր, Գուգլ, Յութուբ այլ ինտերնետային հսկաների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ խոստումներ են տրվել միջոցներ ձեռնարկել՝ խուսափելու Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ողբերգության կրկնությունից:

Հանդիպման ժամանակ ՏՏ ոլորտի խոշորագույն խաղացողները մտահոգություններ հայտնեցին և խոստացան, որ միջոցներ կձեռնարկել ցանցում ծայրահեղականության խթանման դեմ պայքարելու համար:

Չորեքշաբթի՝ մայիսի 15-ին, Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից երկու ամիս անց, Փարիզում ստորագրվեց «Քրայսթչըրչյան մարտահավեր» փաստաթուղթը գերհսկա մի քանի ընկերությունների կողմից:

17 պետություններ ստորագրել են «Քրայսթչըրչյան մարտահավեր»-ը

Ըստ փաստաթղթի՝ նրանք մտադիր են «թափանցիկ և նպատակաուղղված միջոցներ ձեռնարկել` կանխելու ահաբեկչության և բռնի ծայրահեղական բովանդակության բեռնումը»: Ցանցում ծայրահեղականության դեմ պայքարի գործողությունների ծրագիրը հաստատվել է 17 պետությունների, այդ թվում Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի կողմից:

«Մենք ձեռնարկել ենք կոնկրետ միջոցառումներ, որպեսզի կանխենք Քրայսթչըրչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կրկնությունը», - հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդենը՝ խոսելով միջոցառման նախաձեռնող երկրի՝ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ:

Հանդիպմանը ներկա էին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Մեծ Բրիտանիայի և Կանադայի վարչապետները և համաշխարհային մի քանի այլ առաջնորդներ:

Կանխել ահաբեկչական բովանդակության ներբեռնումը

Ելիսեյան պալատում կայացած հանդիպումից հետո հրապարակված հաղորդման մեջ կողմերը կոչ են արել՝ մասնավորապես մշակել ահաբեկչական բովանդակության ներբեռնելու կանխարգելման միջոցներ, որպեսզի նմանատիպ բովանդակությունը բացահայտվի և վերացվի, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ այս խնդիրը լուծելիս խորացնել համագործակցությունը:

«Իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ անհրաժեշտ է գործել և ընդլայնել այնպիսի դերակատարների համագործակցությունը, որոնք ազդում են այս խնդրի վրա, այդ թվում` կառավարություններ, քաղաքացիական հասարակություն և առցանց ծառայություն մատուցողներ», - նշվում է փաստաթղթում:

Ֆեյսբուքը կխստացնի ուղիղ հեռարձակման կանոնները

Մինչ Ելիսեյան պալատի հանդիպումը Ֆեյսբուքը հայտարարեց ուղիղ հեռարձակման կանոնների խստացման մասին: Ընկերությունն ասել է, որ ծայրահեղական բովանդակություն տարածողներն անջատվելու են Livestream- ի գործառույթից:
Մարտի 15-ին Քրայսթչըրչ քաղաքում հարձակվողը երկու մզկիթում կրակել է 51 հոգու վրա: Հարձակումը նա հեռարձակել է ֆեյսբուքյան ուղիղ եթերով:

Չնայած կոտորածի տեսագրությունը հեռացնելու ջանքերին՝ այն դիտվում էր միլիոնավոր մարդկանց կողմից: «Հեռարձակմանը հետևած 24 ժամերի ընթացքում ամեն վայրկյան տվյալ տեսանյութը շարունակ վերատեղադրվում էր Յութուբում», ասել է Ջեսինդա Քեյթը Le Monde-ին տված հարցազրույցում:

 

x