Սաուդյան Արաբիայի թագավորը արաբական երկրներին կոչ է անում Իրանի դեմ քայլեր ձեռնարկել |azatutyun.am|

azatutyun.am։ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը մուսուլմանների սուրբ քաղաք համարվող Մեքքայում գումարված արաբական երկրների առաջնորդների շտապ հավաքում կոչ է արել միջազգային հանրությանը «օգտագործել բոլոր միջոցները՝ կանխելու այլ երկրների ներքին գործերին միջամտելու իրանական ռեժիմի փորձերը»:

Ելույթի ընթացքում Սալման թագավորը մեղադրել է Իրանին ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու և միջազգային ծովային ուղիները վտանգելու մեջ:

Արաբական երկրների գագաթնաժողովը գումարվել էր երեկ և ավարտվել է ժամեր առաջ:
Իրաքը հրաժարվել է սատարել ընդունված հայտարարությունը, որը Սաուդյան Արաբիային ու Արաբական Միացյալ Էմիրություններին հորդորում է պաշտպանել իրենց շահերը որևէ միջամտության պարագայում:

x