Իտալիայի Լացիո մարզն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ |news.am|

Մարտի 18-ին Իտալիայի Լացիո մարզի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ճանաչող բանաձեւ, որով խորհրդարանի անդամները զորակցություն եւ աջակցություն են հայտնում հայ ազգի զավակներին, պատմական ճշմարտության համար նրանց մղած պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնել են Հռոմի հայ համայնքի խորհրդից:

Հռոմի հայ համայնքի խորհրդի նախաձեռնությամբ պատրաստված բանաձեւը խորհրդարան է ներկայացրել Լացիո մարզի խորհրդարանի անդամ Սերջո Փիրոցցին, որն այս առիթով հայ համայնքին ուղղած իր նամակում նշել է, թե ցանկանում է, որ այս քայլը հանդիսանա՝ որպես ճշմարտության ու զորակցության հանձնառու ու անկեղծ արտահայտություն՝ ի նպաստ մի ազգի, որի անդամները զոհ են գնացել տեղահանությունների ու ահռելի ջարդերի:

Սերջո Փիրոցցին նաեւ հույս է հայտնել, որ այս քայլը երիտասարդների ու ապագա սերունդների համար ազդակ կլինի, որպեսզի այդպիսի ոճիրներն այլեւս երբեք չկրկնվեն:

 

news.am

 

x