Կառավարությունը փոփոխեց «ԼԻԿՎՈՐ» ՓԲ ընկերությանը տրամադրված մաքսատուրքից ազատման արտոնության որոշումը

Կառավարությունը փոփոխություն կատարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում «ԼԻԿՎՈՐ» ՓԲ ընկերությանը մաքսային արտոնություն տրամադրելու որոշման մեջ՝ 7 մլրդ 623 մլն 943 հազար դրամ ընդհանուր արժեքը փոխարինելով 9 մլրդ 349 մլն 944 հազար դրամով:

Նախորդ որոշման մեջ ասվում էր, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ստերիլ դեղամիջոցների, ակնակաթիլների արտադրության մեջ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 7 մլրդ 623 մլն 943 հազար դրամի ներդրում, որն ուղղված է լինելու հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ներմուծմանը:

Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 8 նոր աշխատատեղ՝ 75 հազար 500 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12 մլրդ 927 մլն 548 հազար դրամ, որից 3 մլրդ 778 մլն 908 հազար դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 080 մլն 982 հազար դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 8 մլրդ 067 մլն 657 հազար դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

x