«Ես չգիտեմ, թե ինչ պահանջի մասին է խոսքը: Առաջարկը ո՞րն է: Ես քաղաքական առաջարկ չեմ լսել: Ես հարգանքով եմ վերաբերվում մեր բոլոր քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն, որոնց հետ ես համաձայն չեմ: Բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած քայլերթին։ Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ ժողովուրդը վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին: «Հայաստանի ժողովուրդը գիտի, որ ՀՀ-ն պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամների դիտարկել որպես քաղաքական գործիչ, ինչն՝ ըստ իս, անընդունելի է: Եվ ժողովուրդը հասկանում է, որ եկեղեցին, Աստված հույզերը, այն էմոցիաները, որ ունենք որպես քրիստոնյա մարդիկ և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են: Ես չեմ հավատում, որ Հայաստանի ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»։ |armenpress.am|
ՀՀ և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Պետեր Սիյարտոն ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025թթ. համագործակցության ծրագիր: [ՀՀ ԱԳՆ]
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի ընդլայնված կազմով հանդիպումը։ Օրակարգում են ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ։ Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել էր երկու երկրների ԱԳ նախարարների առանձնազրույցը։ [ՀՀ ԱԳՆ]
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այս մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ մայիսի 7-ին Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը:
Լրագրող Ժիրայր Ոսկանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ բլոգեր Միկա Բադալյանը և այլ անձինք մոտեցել են իրեն, ցույց են տվել ինչ-որ բաներ, ապա քաշքշել են, գողացել հեռախոսը: Լրագրողը կանչել է ոստիկանության ծառայողների, որոնք, սակայն, չեն միջամտել։ Լրագրողի խոսքով՝ ոստիկանները իրեն թույլ չեն տվել մուտք գործել այնտեղ, որտեղից ինքը դուրս է եկել (ժամանցային վայրերից մեկում-խմբ․)։ Ավելի ուշ, ինչպես երեւում է ուղիղ եթերից, այդտեղ են գալիս ոստիկանության այլ ծառայողներ։ Ոստիկանների հարցին, թե արդյոք իրեն խփել են, լրագրողը պատասխանեց՝ այո։ Ոստիկանները հորդորեցին Ոսկանյանին իրենց հետ գնալ ոստիկանական բաժին՝ հաղորդում տալու համար, Ոսկանյանը ասաց, որ ինքը միանշանակ հաղորդում ներկայացնելու է, սակայն իր հետ պետք է ոստիկանության բաժին տարվեն իրեն քաշքշած անձինք։ Ոստիկանները ասացին, որ նրանք նույնպես տարվելու են, սակայն այդ պահին ոստիկանության բաժին գնալու առաջարկ ներկայացնում էին միայն Ոսկանյանին։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները Ալմաթիում կանցկացվեն մայիսի 10-ին՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների։ [ՀՀ ԱԳՆ]
«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,-«Լուրերին» հայտնել է ՊՆ մամուլի խոսնակը։
«Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում», - ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ի պատասխան հարցին, թե Մայր Աթոռը կմիանա շարժմանը Երևանում։ «Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը», - նշել է սրբազանը։
Չեխիան չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը |azatutyun.am|
Այսօր 14:00Ես իմ հայտարարությունների տերն եմ․ Ալեն Սիմոնյանը հայտեց, որ ՌԴ Պետդումայի գրությանը պատասխանել Սարգիս Խնդանյանը |tert.am|
Այսօր 13:46Ես նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ գործընթաց է. ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին |armenpress.am|
Այսօր 13:39Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր
Այսօր 13:34Կարծում եմ, որ ճիշտը մասնակցելն է․ Ալեն Սիմոնյանը՝ ԵԱՏՄ նիստին վարչապետի մասնակցության մասին |1lurer.am|
Այսօր 13:27«Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագիրը կվերանայվի. Ավինյան |armenpress.am|
Այսօր 13:02Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
Այսօր 12:22Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը
Այսօր 12:12ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Այսօր 11:43Լրագրող Ժիրայր Ոսկանյանը հաղորդում է, որ մի խումբ անձինք քաշքշել ու հարվածել են իրեն, իսկ ոստիկանները չեն միջամտել
Այսօր 11:38Չեխիան չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը |azatutyun.am|

Այսօր 11:38