Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհն էլ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Մենք համոզված ենք՝ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում։ [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում]
Արմեն Գրիգորյանը հերքել է Պեսկովի հայտարարությունը, թե հայկական կողմը խնդրել է, որ ռուս սահմանապահները մնան Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանին։ Գրիգորյանի խոսքով հայկական կողմն ասել է, որ երեք ուղղություններով («Զվարթնոց», Ներքին Հանդի 17 կետ, Սիսիան-Գորիս հատված) ռուս սահմանապահների, բազաների տեղակայումը բանավոր պայմանավորվածություն է, և առաջարկել է դուրս գալ այդ հատվածներից, ինչը ռուսական կողմն ընդունել է։ «Եվ նրանք հարցրել են՝ արդյոք Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններից է՞լ եք ասում, որ դուրս գանք։ ․․․ [Մենք ասել ենք]՝ դրանք պայմանագրային են, մենք դա էս պահին ձեզ հետ չենք քննարկում»,- պարզաբանել է Գրիգորյանը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է: APA-ի թուրքական թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանային երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ուղղությամբ։
Մոտ 2-3 ժամ առաջ Կիրանցի բնակիչները հայտարարեցին, որ բողոքի ակցիաներ են սկսում և փակել են գյուղ մտնող հենց այն հատվածը, որ անցած ամիս շաբաթներ շարունակ փակ մնաց։ Այստեղ հիմա մեծ ավտոշարասյուն է, կուտակումներ կան։ Բնակիչները հիասթափված են Երևանի ու Բաքվի երեկվա համաձայնությունից: Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են, որ այնտեղ գնան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ և սահմանազատման պատասխանատուներ, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների, հօգուտ կիրանցեցիների, բայց երեկվա ստորագրված արձանագրությունը իրենց համար հուսադրող չէ։ Նշում են, որ չեն բացելու ճանապարհն այնքան ժամանակ, մինչև այստեղ կգան Մարդու իրավունքների պաշտպանը և իշխանավորներ։ |azatutyun.am|
Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից, հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին։ [Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպանություն]
Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ |civilnet.am|
Ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որն այս անգամ կիրառեցինք։ Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց․ «Առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է կայացված որոշումները իրագործելու հարցով զբաղվեն։ Չնայած արդեն մեկ շաբաթից ավել Բաղանիս-Ոսկեպար հատվածում Հայաստանի սահմանապահ զորքերը արդեն իսկ իրականացնում են ծառայություն։ Այսինքն, սահմանային սյուների տեղադրման աշխատանքն ավարտելուց հետո սահմանապահ զորքերն արդեն տեղակայվել են, հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի այդտեղ արդեն մշտական ծառայություն իրականացնեն։ Մյուս հատվածներում նույնպես սա տեղի կունենա»։ |armenpress.am|
Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (ըստ 1976թ․ քարտեզների՝ խմբ․)։ Եթե մենք գնայինք էն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծենք՝ այս սկզբունքից շեղվելով, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր։ Չեմ ուզում՝ գերագնահատենք տեղի ունեցածը, չեմ էլ ուզում՝ թերագնահատենք։ Այս սկզբունքի ամրագրմամբ մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք։ Նաև այս առումով տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն։ [Նիկոլ Փաշինյան]
Կիրանցում 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում․ Արմեն Գրիգորյան
Այսօր 10:19Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով չէ, որ մնում են սահմանի որոշ հատվածներում․ Գրիգորյանը հերքել է Պեսկովի հայտարարությունը
Այսօր 10:10Գարեգին Բ-ն ընդունել է Նուբար Աֆեյանին. քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումները
Այսօր 09:28Փաշինյանը կուսակիցներին մանրամասներ է ներկացրել սահմանազատման գործընթացից
Այսօր 09:19Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար
Այսօր 09:18Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Այսօր 09:14Սահմանազատումից հետո ՀՀ–ն կորցնում է Կիրանցից 2 տուն և 57 հողամաս. «Թաթոյան» հիմնադրամ
22:32 - 16 մայիսի, 2024Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ
21:54 - 16 մայիսի, 2024Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:25 - 16 մայիսի, 2024Հայաստանում սունկից այս տարի թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարությունը ցուցումներ է հրապարակել
21:23 - 16 մայիսի, 2024Կիրանցում 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում․ Արմեն Գրիգորյան
Այսօր 10:19Ռուս սահմանապահները հայկական կողմի խնդրանքով չէ, որ մնում են սահմանի որոշ հատվածներում․ Գրիգորյանը հերքել է Պեսկովի հայտարարությունը
Այսօր 10:10Գարեգին Բ-ն ընդունել է Նուբար Աֆեյանին. քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցող վերջին զարգացումները
Այսօր 09:28Փաշինյանը կուսակիցներին մանրամասներ է ներկացրել սահմանազատման գործընթացից
Այսօր 09:19Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար
Այսօր 09:18Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Այսօր 09:14Սահմանազատումից հետո ՀՀ–ն կորցնում է Կիրանցից 2 տուն և 57 հողամաս. «Թաթոյան» հիմնադրամ
22:32 - 16 մայիսի, 2024Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ
21:54 - 16 մայիսի, 2024Վահան Կոստանյանը և հորդանանյան պատվիրակությունը մտահոգություն են հայտնել «Կովերի պարտեզի» շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:25 - 16 մայիսի, 2024Հայաստանում սունկից այս տարի թունավորվել է 8 մարդ. Առողջապահության նախարարությունը ցուցումներ է հրապարակել
21:23 - 16 մայիսի, 2024