Այսօր Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը։
 «Ջեյհուն Բայրամովն իր թուրք պաշտոնակցին տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին», - հաղորդում է APA գործակալությունը: |azatutyun.am|

Այսօր Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը։ «Ջեյհուն Բայրամովն իր թուրք պաշտոնակցին տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին», - հաղորդում է APA գործակալությունը: |azatutyun.am|

 Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։   Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ: [ՀՀ կառավարություն]

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչներին: Գիտական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգությունը` մոտ 20 տարի առաջ ինստիտուտի տարածքից առանձնացված և օտարված տարածքում ընթացող ծավալուն կառուցապատում իրականացնելու վերաբերյալ։  Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է՝ խնդիրը խորությամբ կուսումնասիրվի, և հարցը կդառնա քննարկման առարկա՝ հիմնվելով այն գաղափարի վրա, որ որևէ ոլորտում ընթացող գործընթաց պետք է չխոչընդոտի գիտական գործունեությանը:

17-ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։  Հիշեցնենք, որ 17-ամյա երիտասարդը, ով ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հետ տևական ժամանակ, անձնական հարցի առնչությամբ, գտնվել է թշնամական հարաբերությունների մեջ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել էր սույն թվականի մարտի 12-ին: Պարզվել է միջադեպին մասնակից ևս երկուս անձի ինքնություն, ովքեր սպանության կասկածանքով ձերբակալված 21-ամյա երիտասարդի ընկերներն են: Տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջև նախկինում տեղի է ունեցել նաև այլ միջադեպ, որը դարձել է վրեժի շարժառիթով 17-ամյա պատանու սպանության պատճառ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի պաշտոնից ազատման հարցը սպառված է. «Ես հարգանքով եմ վերաբերվում Դիանա Գալոյանի որոշմանը։ Կարծում եմ՝ մնացած բոլոր հարցերը օրակարգային չեն»: Այդ մասին նախարարն ասել է ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Գալոյանի հրաժարականը կապ ունի այն լուրերի հետ, որ վերջինս ԱՄՆ-ում իբր գողություն է արել, և ԿԳՄՍ նախարարի գրության համապատասխան պատասխանը եկել է ԱՄՆ-ից։ |armeniasputnik.am|

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից ու գործողություններից՝ լրացուցիչ չափով հարվածի տակ չդնելու Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության ապահովման տեսանելի հեռանկարները: Ակտիվ ու գործնական քայլեր ձեռնարկել միջազգային հանրությունից ու Սփյուռքից համապատասխան միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ լուծելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի միջանկյալ մարդասիրական հիմնախնդիրները՝ նախքան հավաքական վերադարձի ապահովումը: [Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության միասնական հայտարարությունը]

Մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն, եկեք չմոլորեցնենք հասարակությանը․ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ «Նիկոլ Փաշինյանի օրակարգային շեղումների հերթական մեկնաբանությունը պետք է երևակայական դաշտից դուրս բերենք․ մեզ որևէ մեկը չի առաջարկել ԵՄ անդամության թեկնածություն․ եկեք չմոլորեցնենք հասարակությանը, նման առաջարկ մեզ չի արվել։ Այդպիսի առաջարկի ժամկետների մասին անգամ չի խոսվում»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ իշխանական շրջանակներում հասարակությանը փորձում են խաբել՝ «պայծառ ապագայի սպասումով»։ Խոսելով Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մասին՝ նա ասել է, որ նախքան Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանը կարողացել է պաշտպանել իր սահմանները։ |civilnet.am|

 Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դժգոհում են, որ չեն կարողանում աշխատել, քանի որ իրենց ինստիտուտի հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցվում։ Ինստիտուտի աշխատակիցներից մեկը շեշտեց, որ բազմիցս դիմել են կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին, որպեսզի այդ շենքը կառուցելու համար այլ տարածք տրամադրեն կառուցապատողին։ Քիմիկոսներն ու ինստիտուտի մյուս աշխատակիցները նաև առաջարկում են, որ շինաշխատանքները ժամանակավորապես դադարեցվեն ու վերսկսվեն այն ժամանակ, երբ իրենց կտեղափոխեն Ակադեմիական քաղաք։ Բողոքի ակցիայի մեկնարկից որոշ ժամանակ անց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի 2 քիմիկոս ու կենտրոնի փաստաբան Տիգրան Նաղդալյանը մտան կառավարության շենք։ |armeniasputnik.am|

 Ըստ Ֆրանսիայի վարչապետի՝ «Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին անպատժելիության դեմ պայքարի ուղին ընտրելու և Միջազգային քրեական դատարանին միանալու համար և պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը։ Գաբրիել Աթալը նաև քննադատել է ՌԴ «դիրքորոշումը՝ չդատապարտելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը ԼՂ-ում»․ «Այսպես կոչված «խաղաղապահ» ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամ տեղի ունենա։․․․ Այսօր մարտահրավերը Հայաստանին օգնելն է պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքը»։ |tert.am|

 Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայեն-Փաշինյան-Բլինքեն համատեղ հանդիպումը: Նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք նպաստելու են Հայաստանի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունը: Մոտակա շրջանում միջոցառման մասին ավելի մանրամասն խոսելու հնարավորություն կլինի: [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ «Արմենպրես»-ին]

Հռոմում ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը

21:31 - 21 մարտի, 2024
Դեսպան Սմբատյանը Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահի հետ քննարկել է մշակույթի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

21:15 - 21 մարտի, 2024
Քննարկվում է Արցախից բռնի տեղահանվածների համար նաև սոցիալական բնակարաններ կառուցելու հարցը

21:05 - 21 մարտի, 2024
Ուրուգվայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին

20:21 - 21 մարտի, 2024
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

20:03 - 21 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանը Բելգիայում ԱԺ պատվո շքանշանով է պարգևատրել ԵԽ պատգամավորների

19:47 - 21 մարտի, 2024
Երևանը պատրաստակամ է գործակցության տարբեր ծրագրեր իրականացնել սիրիական քաղաքների հետ. Ավինյան

18:50 - 21 մարտի, 2024
36-ամյա տղամարդը հարվածել է կնոջը, սպանության փորձ կատարել աներոջ նկատմամբ. նախաքննությունն ավարտվել է

18:49 - 21 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանն ու Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրենը քննարկել են դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցեր

18:34 - 21 մարտի, 2024
Միրզոյանն ու Ուրուգվայի ժամանակավոր փոխնախագահն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի

18:32 - 21 մարտի, 2024

Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։ Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Տիեզերքի ծնունդը, տիեզերագնացներն ու արհեստական գրավիտացիան / Փոքրումեծ հարցեր #4

11-ամյա Ալբերտը երազում է գնալ ՆԱՍԱ, դառնալ տիեզերագնաց ու լինել առաջին մարդը, որը ոտք կդնի Մարս մոլորակի վրա։ Ի՞նչ տեսակի աստղեր կան, ինչո՞ւ տիեզերագնացները չեն մրսում տիեզերքում, հնարավո՞ր է բացահայտել, թե ինչպես է ծնվել տիեզերքը․․․ Ալբերտին տիեզերքի ու տիեզերագնացների մասին պատմում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորայի տնօրեն Ավետիք Գրիգորյանը։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
«Գետը լրիվ քշել էր այգին, բայց չհուսահատվեցինք»․ Շեկվարդանյանները ջրհեղեղից հետո նոր այգի են սարքել

Քանդված, նեղլիկ փողոցը գետի ափով ձգվում է մինչեւ կանաչ, սաղարթախիտ թզենու այգի, որտեղ լուռումունջ բերք է հավաքում Հովիկ Շեկվարդանյանը։ Ծառերի վրա շողում են թզենու մանուշակագույն, հասած պտուղները։ Հովիկն աներեր բարձրանում է փայտե հին աստիճանով՝ հենած ծառին, հատ-հատ քաղում է թուզն ու խնամքով դնում ճյուղից կախված դույլի մեջ։ Ես աշխատում եմ աննկատ մնալ ու հարցերով չխանգարել նրա աշխատանքի ու մտքերի ընթացքը, եւ իմ՝ ծառերի հետ տարրալուծումը ստացվում է մինչեւ այն պահը, երբ Հովիկը վերեւից ինձ է մեկնում միրգը․ «Մնաց երեք հատ ծառ ու վերջ»,- ասում է նա՝ ակնարկելով, որ շուտով կիջնի, կգնանք նոր տնկած այգին։ Հովիկն ու կինը՝ Հայկուշ Շեկվարդանյանը, իրար լրացնելով են աշխատում։ Հովիկի քաղած մրգերը Հայկուշը շարում է արկղերում, իսկ հետո միասին գնում ենք հողամաս, որտեղ արդեն աճել են ջրհեղեղից հետո ցանած լոբին, լոլիկը, դդումն ու շուտով կհասունանան։ Հայկուշը կատակում է, որ գետն իրենց ցանածը քշել-տարել էր, բայց հետն էլ նոր սածիլներ էր բերել, որոնք իրենք իրենց կպել են հողին, աճել։ «Էնքան փետեր էր բերել ջուրը, ոչ մի բան չէր թողել, լրիվ քշել-տարել էր»,- պատմում է Հայկուշը,- «թզի ծառ էլ ա վեր գցել, տխիլ, դեղձի ծառ, գիլասի ծառ, լրիվ քշել, ահագին ծաղկած մալինա կար, ոչ մի բան չէր թողել»։ «Բայց չհուսահատվեցինք»,- նորից շեշտում է Հովիկը,- «ընտիր սարքեցինք»։
Արհեստական բանականությունը, քիմիան ու բժշկությունը / Փոքրումեծ հարցեր #3

13-ամյա Անիի հետաքրքրություններն են երաժշտությունն ու նկարչությունը։ Իսկ վերջերս նրան սկսել է հետաքրքրել նաև արհեստական բանականությունը։ Ի՞նչ է արհեստական բանականությունը, ինչպե՞ս է ստեղծվել, բժշկության մեջ և այլ ոլորտներում ինչպե՞ս է կիրառվում․․․ Անիի այս բոլոր հարցերի պատասխաններն ունի YerevaNN լաբորատորիայի տնoրեն Հրանտը, որի ղեկավարած թիմը նպատակ է դրել ստեղծելու արհեստական բանականություն, որը գլուխ է հանում մոլեկուլների բարդ աշխարհից։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ բացահայտելու գիտության գաղտնիքները, հանդիպելու փորձառու գիտնականների հետ, մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
Ֆանտաստիկ գիտություն՝ իրականին զուգահեռ․ Համազգային գիտության շաբաթն ամփոփվում է

Ինչո՞ւ էր «Արմենիկումի» հետազոտական լաբորատորիայում հայտնվելուց հետո կատուն իսպաներենով մլավում, ի՞նչ էին ուզում փոխել այլժամանակայինները Սևանում, և, ի վեջո, ինչն էր խաթարել ապագայի վիրտուալ աշխարհի անդորրը, որ կամավոր Տաոն որոշեց վերադառնալ վտանգներով լի նյութական աշխարհ… Համազգային գիտության շաբաթվա շրջանակում ամփոփվել է «ԱրմՔոն» համայնքի  ու «Գիտուժ» նախաձեռնության հայտարարած գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթը, և հայտնի են առաջին երեք մրցանակակիրների անունները։  Հեղինակների պատմվածքներին դեռ կհասցնեք ծանոթանալ առաջիկա օրերին։ Մինչ այդ առաջարկում եմ վերջին անգամ ինձ հետ շրջել Ազատության հրապարակում. «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած Համազգային գիտության շաբաթվա ու Գիտության փառատոնի վերջին օրն է, և փառատոնի ամփոփիչ թեման գիտական ֆանտաստիկան է։ Այսօր միայն Գիտության փառատոնի այցելուները չէ, որ դպրոցականներ են․ տաղավարներում հանդիպում եմ տարբեր կրթահամալիրների սաների, որոնք ներկայացնում են իրենց աշխատանքները։ «Քվանտ» վարժարանի տաղավարում ծանոթանում եմ 10-րդ դասարանցիների հետ, որոնք պատմում են վարժարանի աշկերտների նախագծերի մասին։ Տաղավարում ներկայացված է աշակերտների նախագծած ու պատրաստած ԱԹՍ-ն, որը հեռակառավարվում է, տեսախցիկով հետևում թիրախներին ու խոցում։ Աշակերտների նախագծած տանկն էլ կարողանում է շարժմանը զուգահեռ ֆիքսել ու հետևել տարբեր օբյեկտների։ Աշակերտների նախագծած ԱԹՍ-ն Ապա ծանոթանում եմ վարժարանի տնտեսագիտական հոսքում սովորող Տիգրանի հետ, որն ապրում է Քանաքեռ-Զեյթունում։ Տիգրանը հավաքագրել է իրենց վարչական շրջանում ճանապարհային ցանցի, խցանումների տարածաժամանակային բաշխվածության առանձնահատկությունների, ինչպես նաև հանրային տրանսպորտի հասանելիության մասին տվյալները, հասանելիության ինդեքս հաշվել ու այս ամենը ներկայացրել քարտեզների միջոցով։ Տիգրանը բացատրում է, թե ինչպես է հաշվել տրանսպորտային հասանելիության ինդեքսը Մինչև տաղավարներում Հայաստանի տարբեր վայրերից եկած դպրոցականները ծանոթանում են իրենց հասակակիցների աշխատանքներին, մեծ տաղավարում երեխաները ռոբոտ լեգոներով Մարս մոլորակում առաքելություն են իրականացնում ու նկարում։ Տաղավարներից մեկում ծանոթանում եմ «Այբ» դպրոցի սաներին, որոնք ինձ բացատրում են հրաբխի մոդելը, ապա խառնում են սոդան ու քացախը՝ ստանալով հրաբխի իմիտացիա։ Նրանց ընկերներն էլ փառատոնի այցելուներին պատմում են ամենատարբեր թեմաներից՝ ջրի շրջապտույտից մինչև մոլեկուլներ։ Մեծ տաղավարի մոտ հանդիպում եմ Space42 նախաձեռնության անդամներին։ Սիրողական աստղագետների այս համայնքն իրականացնում է «Աստղադիտարանը դպրոցում» նախագիծը, որի շրջանակում տարբեր դպրոցների հրավերներով աշակերտների համար աստղադիտումներ ու սեմինարներ է կազմակերպում։ Space42-ը նաև աստրոտուրեր է կազմակերպում՝ մարդկանց տանելով Հայաստանի մութ հատվածներ՝ աստղային երկնքին հետևելու։ Երեխաները նայում են Արևին Փառատոնի մասնակիցները նրանց տաղավարում հնարավորություն ունեն նայելու Արևին, իսկ մութն ընկնելուն պես՝ աստղերին ու մոլորակներին։ Դե վերջում էլ այցելում եմ ամենագիտաֆանտաստիկ տաղավար, որտեղ փառատոնի կազմակերպիչները խորհուրդ են տալիս, թե գիտաֆանտասիկ ժանրի ինչ գրքել կարդալ ու ինչ ֆիլմեր դիտել։ Այս տաղավարը լավ առիթ է՝ հիշելու այն բոլոր գիտաֆանտասիկ գրքերը, որոնք կիսատ եմ թողել, և ֆիլմերը, որոնք որոշել եմ դիտել, բայց այդպես էլ չեմ հասցրել։ Գիտական ֆանտասիկայով էլ ամփոփվում է Համազգային գիտության շաբաթը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում դպրոցականներն ու նաև մեծահասակները հասցրին ծանոթանալ Հայաստանի գիտական կազմակերպությունների ու համալսարանների գիտական թիմերին, լսել գիտնականների խորհուրդները գիտական կարիերայի ու մասնագիտական ընտրության մասին, ինչպես նաև ծանոթանալ գիտաֆանտաստիկ ժանրի ամենատարբեր գործերի։ Փառատոնի տաղավարներով վերջին պտույտիս ընթացքում հիշում եմ Գիտության շաբաթվա բովանդակության պատասխանատու Արման Գասպարայանի հետևյալ միտքը․ «Երբ ցանկացած հայտնի գիտնականի հարցնում են՝ ինչո՞ւ որոշեցիր գիտնական դառնալ, նա, որպես կանոն, գնում է իր վաղ մանկություն, երբ, օրինակ, ծնողների հետ գնացել է ինչ-որ թանգարան կամ այսպիսի գիտության փառատոնի կամ միջոցառման, և դա նրան ոգևորել է, որոշել է գիտնական դառնալ։ Մենք ուզում ենք այդպես ոգևորել շատ երեխաների, որ նրանք ապագայում գիտությունը ընտրեն»։   Աննա Սահակյան

Loading...