Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Վարչապետը մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ: [ՀՀ կառավարություն]
Մենք ասել ենք, որ եթե խաղաղության ամբողջ պայմանագիրը պատրաստ լինի ստորագրելու, և ՀՀ-ն համարի, որ ինքը կարող է ստորագրել, և լինի այնպիսի թեմա, որ եկեք փոխադարձաբար միջազգային ատյաններից հետ կանչենք դատական գործերը, դա քննարկելի և կարող է նույնիսկ տրամաբանական լինել, որովհետև շատ կարևոր է, որ մենք ընդհանրապես հարցերը քննարկելիս դրանք քննարկենք ամբողջության մեջ: Եթե մենք տեսնենք, որ հաստատվում է կայուն և տևական խաղաղություն, և դրան այդ վերջին շտրիխն է մնացել լրացնելու, մենք կարող ենք գնալ այդ քայլին, եթե տեսնենք, որ չի ստացվում կայուն և տևական խաղաղություն, մենք պարզ է, որ այդ գործիքից չենք հրաժարվի։ [Նիկոլ Փաշինյան] |1lurer.am|
ՀՀ կառավարությունը պետք է շարունակի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը, քանի դեռ չի իրականացրել բնակարանների ապահովման պատշաճ ծրագիր։ Նախաձեռնության անդամներն ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն բարձրացված հարցերի շուր։ |armeniasputnik.am|
Զախարովան հայտարարել է՝ տեսել են հայաստանյան բանկերի՝ «Միր» քարտերի սպասարկման հնարավոր դադարեցման մասին ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրությունները, ինչպես նաև դրա առիթով հայկական կողմի պարզաբանումները։ «Սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով և այժմ մեր գերատեսչությունը զբաղվում է։ Համապատասխան գերատեսչությունը և կառավարությունն ամբողջությամբ»,- ասել է նա։ |news.am|
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի ներքաշելու փորձ է․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Զախարովայի խոսքով՝ Ստոլտենբերգի այցը հաստատում է, որ ակտիվությունն այս ուղղությամբ մի քանի անգամ աճել է։ «Ի՞նչն է խնդիրը, ի՞նչն է էությունը: Էությունն այն է, որ խնդիրները Հարավային Կովկասում կարծես թե պակասել են, բայց Արևմուտքում դա ո՞ւմ կարող է դուր գալ», - ասել է Զախարովան։ Նա նշում է՝ Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատը բացելու խնդիր կա։|armeniasputnik.am|
Հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարևանների հետ և դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության և համագործակցության մեջ: Այսպիսով, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նպատակ ունի նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։ Այս նախագիծը համագործակցության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իմ կառավարության հանձնառության ևս մեկ ցուցիչ է։ [Նիկոլ Փաշինյանը՝ առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին]
«Սա այն է, ինչ ոչ միայն պետքարտուղարը, այլ նաև պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը (ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայեն), ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն (ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնո) շարունակում են կենտրոնանալ դրա վրա՝ փոխգործակցելով համապատասխան կողմերի հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալը։
Օրակարգում արցախցիների կոլեկտիվ իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախ վերադարձի իրավունքի հարցն է, դա մեր ռազմավարական նպատակն է։ Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի իշխանությունները փակեն այդ հարցը: Այն պետք է լինի Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին: Առանց Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշման մենք արդյունքի չենք հասնի: Նրանք պետք է ընդգծեն, որ դա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չէ: Միջազգային դատարանը համապատասխան որոշում է ընդունել արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ [Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան] |news.am|
Նախևառաջ, կարծում եմ խաղաղությունը չափազանց կարևոր է։ Հարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր է՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ ավելի լայն տարածաշրջանի համար։ Եվրոպայի համար, ընդհանուր առմամբ, սա ազգային անվտանգության հարց է։ Ես վստահ եմ, որ դուք հիմա ավելի մոտ եք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ։ Բայց կան խնդիրներ, խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, հարցեր, որ անհրաժեշտ է լուծել։ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, հետևաբար, ես չեմ կարող առաջարկություններ դնել բանակցությունների սեղանին, բայց շատ ուշադրությամբ վերլուծել եմ այն ամենը, ինչ լսել եմ Հայաստանից և Ադրբեջանից։ [ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ] |factor.am|
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ուրախ եմ, որ Երևանում հանդիպեցի ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ : Անհամբերությամբ սպասում եմ՝ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ։ Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեն: Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունից»:
Դեսպան Ներսեսյանը Լոնդոնում ընդգծել է Հայաստանի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում
22:30 - 20 մարտի, 2024Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել |azatutyun.am|
22:11 - 20 մարտի, 2024Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ի և Ինդոնեզիայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան. ՀՀ նախագահ
21:03 - 20 մարտի, 2024Հայաստանում վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է |armenpress.am|
20:41 - 20 մարտի, 2024Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
20:12 - 20 մարտի, 2024Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
19:55 - 20 մարտի, 2024Եթե Ադրբեջանի հետ կայուն խաղաղություն չստացվի, մենք չենք հրաժարվի միջազգային ատյաններից դատական գործերը հետ կանչելու գործիքից. վարչապետ |1lurer.am|
19:28 - 20 մարտի, 2024ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը պետք է շարունակվեն. հայտարարություն |armeniasputnik.am|
19:13 - 20 մարտի, 2024Վերին Լարսով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար |armeniasputnik.am|
19:04 - 20 մարտի, 2024Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է. Փաշինյանը՝ սեփական ավիափոխադրող ունենալու մասին
18:58 - 20 մարտի, 2024Դեսպան Ներսեսյանը Լոնդոնում ընդգծել է Հայաստանի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում
22:30 - 20 մարտի, 2024Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել |azatutyun.am|
22:11 - 20 մարտի, 2024Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ի և Ինդոնեզիայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան. ՀՀ նախագահ
21:03 - 20 մարտի, 2024Հայաստանում վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է |armenpress.am|
20:41 - 20 մարտի, 2024Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
20:12 - 20 մարտի, 2024Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
19:55 - 20 մարտի, 2024Եթե Ադրբեջանի հետ կայուն խաղաղություն չստացվի, մենք չենք հրաժարվի միջազգային ատյաններից դատական գործերը հետ կանչելու գործիքից. վարչապետ |1lurer.am|
19:28 - 20 մարտի, 2024ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը պետք է շարունակվեն. հայտարարություն |armeniasputnik.am|
19:13 - 20 մարտի, 2024Վերին Լարսով անցնող ճանապարհը բացվել է բեռնատարների համար |armeniasputnik.am|
19:04 - 20 մարտի, 2024Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է. Փաշինյանը՝ սեփական ավիափոխադրող ունենալու մասին
18:58 - 20 մարտի, 2024