Մարտին հավաքագրումը միջինում օրական կազմել է 20,5 մլն դրամ, ապրիլին՝ 24,5 մլն։ Այս թվերի մակարդակում ակնհայտորեն խնդիր կա։ Ամեն ինչ կպարզվի, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն։ Եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն։ Ամեն հարցի, խնդրի բարձրաձայնում իր ճիշտ մեթոդաբանությունն ունի։ Եթե ուզում եք ասել, որ պարոն Մանուկյանին անարդար ձևով են հանում, միգուցե. ես նրան խոստացել եմ, որ առանձին կընդունեմ, կխոսենք, փաստարկները կլսեմ, իր ներկայացրած ֆինանսական թվերը կլսեմ։ Ինչքան էլ մենք սիրենք պարոն Մանուկյանին, մեր աչքի լույսը լինի, բայց դա երևանցիների համար չպետք է դարձնենք խնդիր. այս պահին հազարավոր երևանցիներ կանգառներում սպասում են։ Նրանք մեզ բոլորիցս ավելի կարևոր են։ [Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան] |tert.am|
Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման միջնորդությունը կքննվի այսօր` ժամը 22:00-ին, Աջափնյակի դատական նստավայրում: [Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև]
Ադրբեջանի Միլի մեջլիսը դատապարտում է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի Երևանում հնչեցրած հայտարարությունները՝ պնդելով, որ «միջամտության փորձերը նպատակ ունեն խաթարել խաղաղության գործընթացի հաջող ձեռքբերումները»։ «Տարածաշրջանից դուրս գտնվող երրորդ երկրների կողմից տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ միակողմանի մոտեցումներին, հերյուրանքներին ու ստերին ծափահարելն ու աջակցելը օգուտ չի տալիս տալիս ոչ խաղաղ գործընթացին, ոչ էլ վստահության ամրապնդմանը միտված քայլերին»։ |azatutyun.am|
Կառավարությունը պաշտոնապես առաջարկել է, որ Հայ առաքելական եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, միաժամանակ, հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն։ Այս առաջարկի իմաստն այն է, որ ստվերն ամբողջությամբ բացառվի, թափանցիկություն ապահովվի։ Առաջարկը մերժվել է, ինչն մեզ համար անհասկանալի է։ Երբ վերլուծել ենք՝ ինչը կարող է պատճառ դառնալ այս մերժման․․․ Թափանցիկության խնդիր է, որովհետև, ըստ ամենայնի՝ ֆինանսական հոսքերի հետ կապված կան պրոբլեմներ։ [Նիկոլ Փաշինյան] |tert.am|
Վանաձոր քաղաքի բնակիչ Գ․Ղ․–ն Վանաձոր քաղաքի բնակչուհուն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում որպես մատենավար աշխատանքի տեղավորելու պատրվակով, պահանջել է 500 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ գումար ՝ ինչ–որ պաշտոնատար անձի կաշառք տալու համար: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ․․․ կամ որևէ այլ առավելություն ստանալու փորձը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներ այն մասին, որ Գ․Ղ․–ն, տարբեր ժամանակահատվածներում հանդիպելով մի շարք անձանց, նյութապես շահագրգռել է նրանց մասնակցել Տավուշի մարզում և Երևան քաղաքում տեղի ունեցող ակցիաներին, հավաքներին, հավաքագրել է անձանց, որոնց միջոցով կոորդինացրել է նշված աշխատանքները: ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ( հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)մասով նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որի շրջանակներում կայացվել է նշված անձին ձերբակալելու որոշում։ [Քննչական կոմիտե]
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները շարունակում են գործադուը։ Երևանի քաղաքապետարանից զգուշացնում են՝ «հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով ուղեգծերում հնարավոր են սպասարկման միջակայքերի ժամային խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն»։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գործող տերմինալը չի բավարարում ուղևորների հոսքը սպասարկելու համար, պետք է նոր տերմինալ կառուցվի, նոր տերմինալի կառուցման շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։ Բանակցությունները բավականին բարդ են, որովհետև կարծում ենք, որ գործող պայմանագրով կոնսեցիոն հարաբերությունները շարունակելն անհնար է, որովհետև կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի են։ Կարծում եմ, որ նոր ներդրում իրականացնելու և կոնսեցիոն հարաբերությունները ընդլայնելու վերաբերյալ ինդիկատիվ պայմանները մեկ ամիս հետո կամփոփվեն։ Ներդրման չափը կազմում է մոտ 450 միլիոն եվրո»,- նշեց Գրիգորյանը։ [Մհեր Գրիգորյան]|armenpress.am|
Հ.Ղ.-ն, լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով ՀՀ ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ, նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ ԱԺ և Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը: Անձը չի կարողացել սկսել հիշյալ գործողությունների կատարումը, քանի որ նախապատրաստված առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից: Ձեռնարկվում են ծավալուն միջոցառումներ՝ նաև վերոնշյալի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ [ՔԿ]
Փաշինյանը Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի: Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան։ Նա Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն, եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն․ Ավինյան |tert.am|
22:51 - 22 մայիսի, 2024Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել |armenpress.am|
22:27 - 22 մայիսի, 2024Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան
21:57 - 22 մայիսի, 2024Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերին մոտեցումների շուրջ
21:12 - 22 մայիսի, 2024ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
21:10 - 22 մայիսի, 2024Ադրբեջանի մեջլիսը դատապարտում է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հայտարարությունները |azatutyun.am|
20:38 - 22 մայիսի, 2024Մենք առաջարկել էինք, որ եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն, լինի թափանցիկություն․ առաջարկը մերժվել է․ Փաշինյան |tert.am|
19:44 - 22 մայիսի, 2024ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
19:37 - 22 մայիսի, 2024Հայաստանը կընդունի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
19:11 - 22 մայիսի, 2024Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
19:10 - 22 մայիսի, 2024Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն, եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն․ Ավինյան |tert.am|
22:51 - 22 մայիսի, 2024Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել |armenpress.am|
22:27 - 22 մայիսի, 2024Հրաչյա Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. փաստաբան
21:57 - 22 մայիսի, 2024Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերին մոտեցումների շուրջ
21:12 - 22 մայիսի, 2024ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
21:10 - 22 մայիսի, 2024Ադրբեջանի մեջլիսը դատապարտում է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հայտարարությունները |azatutyun.am|
20:38 - 22 մայիսի, 2024Մենք առաջարկել էինք, որ եկեղեցին ամբողջապես հարկային դաշտ բերվի, հավաքագրված բոլոր հարկերը վերադարձվեն եկեղեցուն, լինի թափանցիկություն․ առաջարկը մերժվել է․ Փաշինյան |tert.am|
19:44 - 22 մայիսի, 2024ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
19:37 - 22 մայիսի, 2024Հայաստանը կընդունի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
19:11 - 22 մայիսի, 2024Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
19:10 - 22 մայիսի, 2024