❗️ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը։ 🗣 Այսինքն մենք այդ հատվածում ՊՆ դիրքեր չենք ունենալու և հնարավոր է, որ մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա։ [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում]
Քայլերը տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ. լուծվելու է այս սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը, հանձնաժողովները մինչև հուլիսի մեկը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ, որից հետո այդ կանոնակարգը կանցնի ներպետական հաստատման ընթացակարգեր, հանձնաժողովները պետք է հանդիպեն և պայմանավորվեն, թե ինչ հերթականությամբ են իրականացնում սահմանազատումը` որ հատվածներում, և հետագայում արդեն անցնեն սահմանազատմանը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում] |1lurer.am|
Քանի սահմանազատումն արված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, այս է պատճառը, որ սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի։ Սա շատ կարևոր իրադարձություն է․ սա անկյունաքար է ՀՀ-ի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը և հետագա զարգացմանը, և մեր պետության երկարաժամկետ գոյության համար։ Ես էլի եմ ասում, որ առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն, և եթե մենք կարողանանք պահպանել մեր պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը՝ կկարողանանք երաշխավորել, որ առաջիկա տասնամյակներում ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա: [Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում] |armenpress.am|
Հունաստանի ԱԳՆ-ն կարևորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը և ողջունել ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև պետական սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։ «Մենք խրախուսում ենք երկու կողմերին շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը»,- գրված է Հունաստանի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։ |1lurer.am| |1lurer.am|
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է փաստաբանը։ Ալեքսանդր Կոչուբաևի խոսքով՝ երկու օր է՝ իրենք ինքնակամ ներկայանում են իրավապահ մարմիներին, սակայն, իրենց հրաժարվել են ընդունել և միայն այսօր տեղեկացել են, որ առկա է ձերբակալման որոշում. «Բնականաբար, սա արվում է բացառապես կալանավորման համար հիմք ստեղծելու տեսանկյունից», – ասել է Կոչուբաևը։ |factor.am| |factor.am|
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին։ Քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության արդյունքները և նախանշվել են գործակցության նոր ոլորտները, ինչպես նաև համաձայնեցրել են 2024 թվականի համագործակցության ծրագիրը։ [ՀՀ ՊՆ]
Տեղի ունեցավ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարը․ կուսակցության նախագահ ընտրվեց ինքը Մարությանը։ Նա հայտարարեց, որ հիմնադրվող կուսակցությունը իր արժեքային համակարգով կապված է եվրոպական սոցիալ-դեմոկրատիայի հետ. «Ներքին քաղաքականության եւ հասարակական հարաբերություններում մեր հիմնական սկզբունքներն են լայն մասնակցայնությունը, հասարակության բոլոր հատվածների ներգրավումը պետության զարգացման գործին: Ամբողջ հանրության պաշտպանության երաշխիքը յուրաքանչյուր քաղաքացու պաշտպնված լինելն է», - նշեց Մարությանը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ ղազախական կողմի նախաձեռնությանը: «Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենալու Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթայի հռչակագիրը, որն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական սահմանների որոշման սկզբունքները»,- ասել է Ղազախստանի նախագահը։ |1lurer.am|
Ալիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցում «միջնորդները ոչ թե ցանկանում են օգնել, այլ ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»։ «Նրանք ցանկանում են նորից բորբոքել կրակը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում: Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումն րականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի։ Դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքուն և Երևանը միջնորդների կարիք չունեն, հատկապես նրանց, որոնք առաջնորդվում են սեփական շահերով»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ |factor.am|
Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Նրանք բողոքում են գործի բացահայտման ընթացքից։ 🗣 «Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. եթե իրենցից մեկը կա, որ մտածում է, որ էս երեխեքի գործը պետք է փակի, գնա, չարաչար սխալվում է. մենք մինչեւ վերջ գնալու ենք»,-ասաց զինվորական կացարանի հրդեհից մահացած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
Այսօր 10:21Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
Այսօր 10:11Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Այսօր 09:38Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Այսօր 09:23Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Այսօր 09:13ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
Այսօր 09:00Կիրանցից 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանություն
Այսօր 08:55Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան
23:16 - 01 մայիսի, 2024Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը |1lurer.am|
23:14 - 01 մայիսի, 2024Վրաստանում իրավիճակը լարված է․ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել |aliq.ge|
23:07 - 01 մայիսի, 2024Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
Այսօր 10:21Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին
Այսօր 10:11Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
Այսօր 09:38Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Այսօր 09:23Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Այսօր 09:13ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆ
Այսօր 09:00Կիրանցից 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանություն
Այսօր 08:55Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն սահմանազատված հատվածներում այլևս ծառայություն չի իրականացնելու․ Փաշինյան
23:16 - 01 մայիսի, 2024Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը |1lurer.am|
23:14 - 01 մայիսի, 2024Վրաստանում իրավիճակը լարված է․ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել |aliq.ge|
23:07 - 01 մայիսի, 2024