Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։  Համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ և «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ԲԸ միջև գործող պայմանագրի՝ «1-ին ալիք, համաշխարհային ցանց» ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք: Ռուսական ալիքի (ՕՌՏ-խմբ.) սփռումը հանրային մուլտիպլեքսում ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը։ [ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան] |armenpress.am|

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղեձով դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով պատրաստվել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ դրանք անվանելով «հանրաքվե» Վրաստանի ապագայի համար․ «Մենք եվրոպական ապագա՞ ենք ուզում, թե՞ ռուսական ստրկություն։ 84 հոգի չի կարող սա որոշել, բայց մենք կարող ենք. մենք, բոլորս միասին»:
ԵՄ-ն հայտարարություն է տարածել՝ «խոր ափսոսանք» հայտնելով վետոն չեղարկելու որոշման համար․ «Օրենքը հակասում է ինը քայլերից առնվազն երեքին, որոնք ԵՄ-ն նախանշել էր Վրաստանին անդամակցության համար: Մենք շարունակում ենք կանգնել վրաց ժողովրդի կողքին և ընդունում ենք ճնշող մեծամասնության ընտրությունը՝ հանուն իրենց երկրի եվրոպական ապագայի»։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղեձով դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով պատրաստվել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ դրանք անվանելով «հանրաքվե» Վրաստանի ապագայի համար․ «Մենք եվրոպական ապագա՞ ենք ուզում, թե՞ ռուսական ստրկություն։ 84 հոգի չի կարող սա որոշել, բայց մենք կարող ենք. մենք, բոլորս միասին»: ԵՄ-ն հայտարարություն է տարածել՝ «խոր ափսոսանք» հայտնելով վետոն չեղարկելու որոշման համար․ «Օրենքը հակասում է ինը քայլերից առնվազն երեքին, որոնք ԵՄ-ն նախանշել էր Վրաստանին անդամակցության համար: Մենք շարունակում ենք կանգնել վրաց ժողովրդի կողքին և ընդունում ենք ճնշող մեծամասնության ընտրությունը՝ հանուն իրենց երկրի եվրոպական ապագայի»։

Թուրքիան հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական առաջընթացը կհանգեցնի համաձայնագրի, որը կապահովի երկու երկրների միջև խաղաղությունը։ APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ։

Նշվել է նաև, որ Թուրքիան պատրաստ է աջակցել բոլոր բարի կամքի ջանքերին, որոնք ուղղված են մշտական ​​խաղաղության հաստատմանը։

Թուրքիան հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական առաջընթացը կհանգեցնի համաձայնագրի, որը կապահովի երկու երկրների միջև խաղաղությունը։ APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ։ Նշվել է նաև, որ Թուրքիան պատրաստ է աջակցել բոլոր բարի կամքի ջանքերին, որոնք ուղղված են մշտական ​​խաղաղության հաստատմանը։

Այնպես չէ, թե բնական աղետներն անկանխատեսելի են, բայց դրանց առաջանալու համար բարկանալն անիմաստ է՝ ո՞ւմ վրա ջղայնանաս։ Այդպես Լոռու մարզի բնակիչները, իրենց բնորոշ հանդարտությամբ, բայց եւ ընկճված, քանի օր է՝ փորձում են վերացնել Դեբետի բերած աղետի հետեւանքները․ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերվանից փրկարարներն ու տեղացիները վտանգավոր հատվածներից մարդկանց տարհանումն են կազմակերպել, հետո անցել մաքրման աշխատանքների։
Դեբետի վարարման պատճառով գետի ջուրը լցվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի մի շարք թաղամասերի բնակելի տներ, փլուզել կամուրջներ, երկաթգծեր ու ճանապարհներ։ Մարդիկ քնած են եղել, երբ հոսանքը դուռ-պատուհան բացելով լցվել է ներս։ Առաջին հարկում ապրողները բարձրացել են վերեւի հարկեր, մինչեւ փրկարարները կժամանեն։ Ալավերդցի Անժելա Մոսինյանը Դեբետի հեղեղման գիշերը պատուհանագոգին է լուսացրել․ «Բազմոցը լողում էր սենյակում, սառնարանը ջուրը շուռ էր տվել»,- պատմում է նա։

Այնպես չէ, թե բնական աղետներն անկանխատեսելի են, բայց դրանց առաջանալու համար բարկանալն անիմաստ է՝ ո՞ւմ վրա ջղայնանաս։ Այդպես Լոռու մարզի բնակիչները, իրենց բնորոշ հանդարտությամբ, բայց եւ ընկճված, քանի օր է՝ փորձում են վերացնել Դեբետի բերած աղետի հետեւանքները․ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերվանից փրկարարներն ու տեղացիները վտանգավոր հատվածներից մարդկանց տարհանումն են կազմակերպել, հետո անցել մաքրման աշխատանքների։ Դեբետի վարարման պատճառով գետի ջուրը լցվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի մի շարք թաղամասերի բնակելի տներ, փլուզել կամուրջներ, երկաթգծեր ու ճանապարհներ։ Մարդիկ քնած են եղել, երբ հոսանքը դուռ-պատուհան բացելով լցվել է ներս։ Առաջին հարկում ապրողները բարձրացել են վերեւի հարկեր, մինչեւ փրկարարները կժամանեն։ Ալավերդցի Անժելա Մոսինյանը Դեբետի հեղեղման գիշերը պատուհանագոգին է լուսացրել․ «Բազմոցը լողում էր սենյակում, սառնարանը ջուրը շուռ էր տվել»,- պատմում է նա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը հանդիսանում է եռակողմ համաձայնությունների հիմնական ուղղություններից մեկը, որ ձեռք են բերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը։
Սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում և կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ [Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին]

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը հանդիսանում է եռակողմ համաձայնությունների հիմնական ուղղություններից մեկը, որ ձեռք են բերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը։ Սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում և կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ [Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզին]

 Վրաստանի խորհրդարանը 84 կողմ ձայներով շրջանցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու վետոն: Վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ էր 150 պատգամավորից 76-ի կողմ ձայնը։ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ շարունակվում են բողոքի ակցիաները: Ցուցարարները դժգոհություն են հայտնում օրենքի վերջնական ընդունման կապակցությամբ: |1lurer.am| |1lurer.am|

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։ Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար։ [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]

Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատի հուշահամալիրում․ «1918 թվականին մենք առաջին անգամ ունեցանք Հայաստանի Հանրապետություն անունով պետություն։ Այդ պետությունը, սակայն, երկար կյանք չունեցավ։ Դրա պատճառներից մեկը թերևս այն էր, որ երբ ասում ենք հայ ժողովրդի երազանք, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի երազանքը, երբ ասում են ժողովրդի իշխանություն, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող համարող խմբերի իշխանությունը։ Մեր խնդիրը Հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է, ոչ թե կենացներին, ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստերին, այլ քաղաքացու, իրական մարդու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանացնելու։ ․․․Մարդը ուզում է լինել ազատ, բարեկեցիկ, կենսուրախ ու երջանիկ, մարդը ուզում է ապրել խաղաղ, արդար ու արժանապատիվ միջավայրում։ Եվ այս նպատակին պիտի ծառայի պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն, բայց սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում․ այն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց դա ուղիղ ճանապարհ է, և մենք անցնում ենք այդ ճանապարհը ու մենք հասնելու ենք մեր Ավետյաց երկրին, մեր Ավետյաց Հանրապետությանը»։

ՀՀ վարչապետի որոշմամբ փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում է շնորհվել ՆԳ նախարարի տեղակալ-Փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին։

Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ մայորի կոչում են ստացել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը, ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Ստեփանյանը, ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը։

Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
 |armenpress.am|

Մթնոլորտի էական փոփոխություն կա, բայց դա չի նշանակում, թե հասել ենք վերջնագծին. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին |armenpress.am|

00:00 - 29 մայիսի, 2024
Մեկ բան միանշանակ է, ինչպես Առաջին Հանրապետությունը, այնպես էլ ներկայիս ՀՀ-ն բոլորիս միասնական ջանքի, նվիրումի ու աշխատանքի արդյունքն է․ Խաչատուրյան

22:57 - 28 մայիսի, 2024
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
 |armenpress.am|

Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով |armenpress.am|

22:44 - 28 մայիսի, 2024
Մենք եվրոպական ապագա՞ ենք ուզում, թե՞ ռուսական ստրկություն․ Վրաստանի նախագահը դիմել է ցուցարարներին

22:21 - 28 մայիսի, 2024
Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանի և ՀՀ-ի միջև բանակցություններն ավարտվեն երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրով․ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդ

22:12 - 28 մայիսի, 2024
Ալավերդին՝ աղետից 2 օր անց

Ալավերդին՝ աղետից 2 օր անց

21:49 - 28 մայիսի, 2024
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը |azatutyun.am|

21:47 - 28 մայիսի, 2024
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դարձել է «11th Cherry Blossom Classic» մրցաշարի հաղթող

21:03 - 28 մայիսի, 2024
Չինաստանը պատրաստ է օգնել ՀՀ–ին. Չինաստանի ԱԳՆ խոսնակ
 |arm.sputniknews.ru|

Չինաստանը պատրաստ է օգնել ՀՀ–ին. Չինաստանի ԱԳՆ խոսնակ |arm.sputniknews.ru|

20:45 - 28 մայիսի, 2024
Սերգեյ Պետրոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

20:43 - 28 մայիսի, 2024

Ինժեներությունը, ուղղաթիռի նախագծումն ու մեքենայում արագության չափումը / Փոքրումեծ հարցեր #2

12-ամյա Արենի աշխարհը լեգոներից է կառուցված: Նրա ձեռքերում պարզ խորանարդիկները վերածվում են բարդ մեխանիզմների՝ ռոբոտներից մինչև լվացքի մեքենաներ: Ապագա ինժեների երևակայությունը սահմաններ չունի։ Ինչպե՞ս նախագծել ուղղաթիռի թևերը, որ այն օդ բարձրանա, ի՞նչ միկրոսխեմաներով է մեքենաներում չափվում արագությունը, ինչո՞ւ է ինքնաթիռի թռիչքը հեռվից դանդաղ թվում․․․ Արենի #փոքրումեծ հարցերը խիստ ինժեներական են։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար նա հանդիպում է CAST լաբորատորիաների կենտրոնի գիտաշխատող Վահագնին, որը զբաղվում է ԱԹՍ-ների, դրոնների նախագծմամբ ու ծրագրավորմամբ։ Վահագնը, ինչպես և Արենը, ինժեներության առաջին փորձերն արել է փոքր տարիքում, երբ ռոբոտաշինության խմբակ էր այցելում։ Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։ Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-6-ը Ազատության հրապարակում։ Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝ - բացահայտելու գիտության գաղտնիքները, - հանդիպելու փորձառու գիտնականների հետ, - մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։
Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։  «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝ - որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,- գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,- գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,- Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,կառավարության հիմնավորումները,- համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,- Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։ Գործընթացի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ թեմայի վերաբերյալ հոդվածում
9-ամյա աղջկան հուզական ծանր վիճակում տեղափոխել են երեխաների աջակցման կենտրոն. պատկան մարմնից դեռ արձագանք չկա

Այսօր Գյումրի համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը անչափահաս մի աղջկա նրա կամքին հակառակ տեղափոխել է Երեւան՝ երեխաների աջակցության կենտրոն։ «Ինֆոքոմ»-ին են դիմել աղջկա հոր փաստաբանները՝ տեղեկացնելով, որ երեխայի տեղափոխությունը եղել է բռնի ուժով, առանց նրա կարծիքը հաշվի առնելու եւ նրան հոգեհուզական վատ վիճակի հասցնելով։ Փաստաբան Արմինե Ավագյանը մեզ հայտնեց, որ այս տարվա մայիսի 8-ին Գյումրի համայնքի ղեկավարը որոշում է կայացրել երեխային հորից վերցնելու եւ աջակցության կենտրոն տեղափոխելու վերաբերյալ․ թե ինչ հիմքով, մեզ դեռ հայտնի չէ։ Ավագյանի խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ երեխան գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում, ինչը իրենք անհիմն են որակում։ Մենք կապ հաստատեցինք Գյումրու համայնքի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանի հետ՝ որոշման հիմքերին ծանոթանալու եւ տեղափոխման ընթացքի վերաբերյալ պարզաբանում ստանալու։ Վերջինս ասաց, որ ինքն իրավասու չէ խոսել մեկ այլ մարմնին առնչվող թեմայով, խոստացավ կապ հաստատել հանձնաժողովի նախագահի հետ՝ պարզաբանում ստանալու նպատակով։ 
Ժետոնների սարքերի՝ վալիդատորներով փոխարինումըհավելյալ հերթերի է հանգեցրել

Արդեն մի քանի շաբաթ է՝ մետրոպոլիտենում ժետոններ ընդունող սարքերի մեծ մասը փոխարինվել է վալիդատորներով՝  հերթեր եւ դժգոհություններ առաջացնելով քաղաքացիների շրջանում։ Քաղաքապետարանի եւ «Թել-Սելլ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրով նախատեսված եղանակներից առայժմ հասանելի է միայն թղթային կամ էլեկտրոնային QR կոդով վճարումը, այնինչ ըստ սկզբնական ժամկետի՝ համակարգի ներդնումը պետք է ավարտվեր այս տարվա մայիսին։   «Թել-Սելլ» ընկերությունից հայտնեցին՝ սկզբնական ժամկետը իրատեսական չէր, ծրագրային աշխատանքները հանձնելու իրենց վերջնաժամկետը երկարաձգվել է մինչ օգոստոսի 1-ը, բայց թե դրանք երբ կգործարկվեն, կախված է արդեն քաղաքապետարանից։   Մինչ այդ ժետոնների սարքերը հանելով՝ ընկերությունը փորձում է հանրությանը նոր համակարգին սովորեցնելու խնդիր լուծել։ Նշենք, որ «Թել-Սելլ» տերմինալներով արդեն հնարավոր է QR կոդ ձեռք բերել նաեւ առանց բաժանորդ դառնալու (առանց անձնական բջջային հեռախոսահամարը մուտքագրելու), սակայն այդ մասին պատշաճ իրազեկում չի իրականացվում։ 
Երեկոյան հոթ դոգ #15. Ամեն օր կլանվող շատ ինֆորմացիան, դաստիարակված ալգորիթմը, չծերանալու գաղտնիքը

Հետազոտող տաքսիստների կարծիքը շատ ինֆորմացիայի մասին ու մնացած հետազոտողների պնդումը, գարնանային սրացումներն ու լրատվականները, բախտավորները, որ դուրս են լրատվությունից, անընդհատ ստացվող ինֆորմացիան, քո փոխարեն ընտրվող տեղեկությունները,  դաստիրարակված ալգորիթմն ու իրականությունից կտրող պղպջակը, մի օրվա ընթացքում նախամարդու ամբողջ կյանքի ինֆորմացիան սպառելը, փոքրացող ուղեղներն ու մեծացող ինֆորմացիան, ամեն ինչի մասին կտոր-կտոր պատկերացում ունենալը, իդեալական սպառողն ու կողնտենտ ստեղծողները, ինչ անել լուրերի մեջ չգժվելու և չծերանալու համար։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանից Աշոտ Խաչատրյանն ու Նարինե Սաֆարյանը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից։
Նախագծված, բայց չկառուցված ճանապարհը՝ հարակից Թբիլիսյան խճուղուն

Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցեում, 2022 թ․-ին՝ ստացել շինարարության թույլտվություն, սակայն ինչպես շինարարության ողջ ընթացքում, այնպես էլ հիմա իր հողատարածքին մեքենայով մոտենալու խոչընդոտներ ունի։ Նաեւ չի կարողանում ջրի, հոսանքի գծեր անցկացնել, ավարտական ակտը ստանալ։ Հիպոթեք է մարում, ցանկանում սկսել առանձնատան վերանորոգումը՝ առանց իմանալու՝ իր ընտանիքն ի վերջո բնակվելո՞ւ է այդտեղ, թե՞ ոչ։ Արփին միակը չէ, հարակից տասնյակ հողատարածքների սեփականատերերը նույն խնդրի առաջ են։ Այս իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ այդ հողատարածքների՝ 2006 թ․-ի հատակագծով նախատեսված ճանապարհը, որով դրանք պետք է կապվեին Թբիլիսյան խճուղուն, Երեւանի քաղաքապետարանն առ այսօր չի կառուցել։ Քաղաքային իշխանությունը խնդրին տեղյակ է, սակայն 3 տարի է՝ այն ոչ միայն չի լուծվում, այլեւ նոր հողահատկացումների հետեւանքով ավելի է բարդանում։ Ճանապարհի հատվածում նաեւ հողազավթում է եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել։

Loading...