Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ.Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել Յոթի խմբի երկրների արտգործնախարարների կոմյունիկեում։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]
ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի հրամանով սույն թվականի ապրիլի 22-ից արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊ ընկերության հալվաների ներմուծումը ՀՀ։ «Տիմոշա» ՍՊ ընկերության այլ արտադրատեսակների ՀՀ ներմուծման ժամանակ կվերցվեն նմուշներ և ներկայացվեն լաբորատոր փորձաքննության «Կադմիում» ցուցանիշով։ [ՀՀ ՍԱՏՄ]
«Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»։ Այդ մասին «Արմենպրես»-ին ասել են վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրությունը, որը դեռևս չի հրապարակվել։
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է՝ հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Այս մասին հայտնել է Վարդանյանի ընտանիքը։ |aravot.am|
Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և կայուն խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանվածների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը իրենց տներ։ Վերահաստատում ենք 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրին նվիրվածության կարևորությունը։ [«Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը]
Տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են։ Անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։ Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից։ [ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյան]
«Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել։ ․․․ Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք մեզ շարունակում ենք դաշնակիցներ համարել։ Իրավաբանորեն մենք դաշնակիցներ ենք, բայց ես կարծում եմ ոչ միայն իրավաբանորեն, այնտեղ կան նաև այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
19-ամյա աղջիկը վարույթի շրջանակում դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ․ փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ մեղսագրվող արարքների նկատմամբ աղջիկը ճանաչվել է անմեղսունակ, և գնահատվել է, որ նա կարիք ունի հարկադիր բուժման: Իսկ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն)։ Նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ 19-ամյա աղջկա վերաբերյալ մասն անջատվել է առանձին՝ բժշկական հարկադրանքի վարույթում, և նրա նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու որոշում է կայացվել։ [ՔԿ]
ՀՀ առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում, ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ելնելով նախաքննության շահերից և չվնասելու համար քննությանը՝ այս պահին քրեական վարույթի վերաբերյալ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։ Այդուհանդերձ ներկա պահին նշված վարույթի շրջանակներում դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»,- հավելել է խոսնակը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները |arm.sputniknews.ru|
22:05 - 19 ապրիլի, 2024«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
21:06 - 19 ապրիլի, 2024Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականին
20:43 - 19 ապրիլի, 2024Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
20:36 - 19 ապրիլի, 2024Միրզոյանը ողջունել է Յոթի խմբի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ
19:48 - 19 ապրիլի, 2024Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում |armenpress.am|
19:32 - 19 ապրիլի, 2024Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
19:17 - 19 ապրիլի, 2024ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան Արաբիա այցը
18:43 - 19 ապրիլի, 2024ՄԻՊ-ն ու Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը
18:28 - 19 ապրիլի, 2024Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ |armenpress.am|
17:27 - 19 ապրիլի, 2024ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները |arm.sputniknews.ru|
22:05 - 19 ապրիլի, 2024«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
21:06 - 19 ապրիլի, 2024Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականին
20:43 - 19 ապրիլի, 2024Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
20:36 - 19 ապրիլի, 2024Միրզոյանը ողջունել է Յոթի խմբի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ
19:48 - 19 ապրիլի, 2024Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում |armenpress.am|
19:32 - 19 ապրիլի, 2024Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
19:17 - 19 ապրիլի, 2024ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան Արաբիա այցը
18:43 - 19 ապրիլի, 2024ՄԻՊ-ն ու Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը
18:28 - 19 ապրիլի, 2024Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ |armenpress.am|
17:27 - 19 ապրիլի, 2024