Երբ-որ ՌԴ մեր գործընկերները ասում են, որ իրենք առաջարկել են ՀԱՊԿ-ի խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին, սա ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալը ոչնչացնող հայտարարություն էր։ Եթե պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից։ Ռուսաստանը երկրների հետ ունի չդելիմիտացված սահմաններ, եթե հանկարծ այնպես ստացվի, որ որևէ երկրի զորք մուտք գործի ՌԴ-ի չդելիմիտացված տարածք, նշանակում է՝ ՀԱՊԿ-ը չպիտի որևէ կերպ արձագանքի։ Այս ամենը նշանակում է, որ ՀԱՊԿ կազմակերպություն չկա։ ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել։ |tert.am|
ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։ Հայաստանը 29․843 քառակուսի կիլոմետր՝ միջազգայինորեն ճանաչված սահմաններից դուրս որևէ հավակնություն չունի։ Ստեղծված իրավիճակում Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձն իրատեսական չեմ համարում, քանի որ եթե դա իրատեսական լիներ, ԼՂ հայերի տեղահանում չէր լինի։ Մենք հույս ունենք, որ սահմանազատման գործընթացքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։ [Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում] |armenpress.am|
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն են խաղաղության առաջին շահառուն։ Վերջին 5 ամսում կարևոր է, որ 2 խոշոր համաձայնություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի և ՀՀ ռազմական բյուջեների հարաբերակցությունում էական դիսբալանս կա, և նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանն ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության ձեռքբերումներին։ ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը և այն իմնականում կրում է պաշտպանական բնույթ և ունի պաշտպանական նշանակություն։ Մարտունակ բանակ ունենալը կարևոր է նաև խաղաղության համար և ուժերի բալանս ապահովելու համար։ [Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում] |1lurer.am|
Ավարտվեց Տավուշի չորս համայնքների ղեկավարների ու վարչական շրջանների ներկայացուցիչների հետ հանդիպումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել հանդիպմանն, այս պահին հայտնի չէ: |azatutyun.am|
Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում` անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից: Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին և ունեցել են ԽՍՀՄ սահմաններում դե յուրե իրավական հիմք»,- նշել է նա: |1lurer.am|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին և շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով: « Մեր քաղաքացիներին ուզում եմ իմ խոսքն ուղղելով ասել՝ հավատացած եղեք, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի և հակաօրինական քայլ չի անի և Հայաստանից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի:Մենք գիտենք այդ սահմանը, այդ կարմիր գիծը: Մենք, նաև Ձեր գլխավորությամբ, ամեն ինչ անում ենք, որպեսզի իսկապես մեր հարևանների, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղություն հաստատենք»,- հանիդպմանն ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ եւ ավտոշարասյուն ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ: Քանի որ ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաեւ Հայաստանի Հանրապետությունում: [ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան] |armenpress.am|
Վրաստանի ԱԳՆ-ի X-ի իր էջում գրել է․ «Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևան երկրների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»,- ասվում է հրապարակման մեջ։ |tert.am|
Կառավարության շենքում շուրջ երկու ժամ է՝ մեկնարկել է փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք վարչական շրջանների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը փակ է, լրատվամիջոցների ներկայությունը չի թույլատրվում: Զուգահեռ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում: |1lurer.am|
Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն: Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել: [ՀՀ ՊՆ]
Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան |tert.am|
23:20 - 22 ապրիլի, 2024ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
23:06 - 22 ապրիլի, 2024Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա․Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին․ Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
22:57 - 22 ապրիլի, 2024Հրդեհ Նուբարաշենի փողոցում
22:07 - 22 ապրիլի, 2024Ավարտվել է փոխվարչապետի ու տավուշցիների հանդիպումը |azatutyun.am|
21:45 - 22 ապրիլի, 2024Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում` անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից․ Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
21:40 - 22 ապրիլի, 2024Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի ՀՀ-ից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի․ Վահագն Խաչատուրյան
21:36 - 22 ապրիլի, 2024Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց գերեզմանոցը
20:59 - 22 ապրիլի, 2024Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար |armenpress.am|
20:50 - 22 ապրիլի, 2024Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները |tert.am|
20:44 - 22 ապրիլի, 2024Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան |tert.am|
23:20 - 22 ապրիլի, 2024ՀՀ-ն չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
23:06 - 22 ապրիլի, 2024Ադրբեջանի և Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա․Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում ՀՀ ԶՈւ բարեփոխումներին․ Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
22:57 - 22 ապրիլի, 2024Հրդեհ Նուբարաշենի փողոցում
22:07 - 22 ապրիլի, 2024Ավարտվել է փոխվարչապետի ու տավուշցիների հանդիպումը |azatutyun.am|
21:45 - 22 ապրիլի, 2024Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում` անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից․ Նիկոլ Փաշինյան |1lurer.am|
21:40 - 22 ապրիլի, 2024Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Կառավարությունը, ո՛չ որևէ մի այլ պաշտոնյա իր վրա այդպիսի պատասխանատվություն չի վերցնի ՀՀ-ից մեկ միլիմետր զիջելու որոշում կայացնի․ Վահագն Խաչատուրյան
21:36 - 22 ապրիլի, 2024Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց գերեզմանոցը
20:59 - 22 ապրիլի, 2024Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար |armenpress.am|
20:50 - 22 ապրիլի, 2024Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները |tert.am|
20:44 - 22 ապրիլի, 2024